Լրահոս
Հասարակական
21:00
11.05.23
141

Դուբայը նորից արգելել է «FlyOne Armenia» ավիաընկերության ինքնաթիռին վայրէջք կատարել

Img default alt hy

Դուբայը նորից արգելել է «FlyOne Armenia» ավիաընկերության Երևան-Դուբայ չվերթը սպասարկող ինքնաթիռին վայրէջք կատարել Դուբայում։

Այժմ ինքնաթիռը վերադառնում է Երևան, Սպուտնիկ Արմենիա-ին ասել է ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը:

«Մենք անխտիր բոլոր փաստաթղթերն ունեցել ենք։ Պատճառը մենք չպետք է մեկնաբանենք, այլ մերժող կողմը։ Իրենք չեն ասել պատճառը։ Մենք բոլորին տեղեկացրել ենք և փորձում ենք ամբողջական տեղեկություն ստանալ, թե ինչու չի թույլատրվել մեր վայրէջքը»,- ասել է Արամ Անանյանը։