Լրահոս
Տնտեսական
19:00
10.01.23
155

Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ

Img default alt hy

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 10-ին, կազմել է 395.13 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.20 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 424.21 դրամ (աճել է 2.78 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 480.99 դրամ (աճել է 2.33 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 5.68 դրամ (աճել է 0.03 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 394-399 դրամով, վաճառվում է 402-405 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 415-422 դրամով, վաճառվում է 430-437 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.73-5.60 դրամով, վաճառվում է 5.73-6.00 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 398 դրամով, վաճառվում՝ 402 դրամով:

Եվրոն գնվում է 422 դրամով, վաճառվում է 428 դրամով:

Ռուբլին գնվում է 5.45 դրամով, վաճառվում է 5.63-5.65 դրամով: