Լրահոս
Քաղաքական
17:07
13.01.23
145

«Դիմակները վայր են ընկել, պարոնա՛յք». Արմեն Ռուստամյան

«Դիմակները վայր են ընկել, պարոնա՛յք: Մեր նորանկախ պատմության մեջ առաջին անգամ արձանագրվել է Հայաստանի ու Արցախի պաշտոնական դիրքորոշումների խզում»,- Ազգային ժողովում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը: 

Նրա խոսքով՝ պաշտոնական Ստեփանակերտը հայտարարել է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Իսկ Հայաստանի ՔՊ-ական իշխանությունը Արցախի ապագան միայն ադրբեջանական է տեսնում: