Լրահոս
Հասարակական
21:15
28.08.22
246

Դիլիջանի թունելում ճակատ-ճակատի բախվել են BMW-ն ու Opel Astra-ն. կան վիրավորներ

Img default alt hy

Այսօր՝ օգոստոսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: 

Ժամը 17:40-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի՝ Դիլիջանի թունելի մեջ, ճակատ-ճակատի բախվել են բախվել են BMW և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն: 

Ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը, ով դեպի Դիլիջան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի և բախվել դեպի Սևան ընթացող BMW-ին: 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: