Լրահոս
Հասարակական
11:15
15.05.23
142

Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցում ծառ է ընկել. ավտոճանապարհը երկկողմանի փակվել է

Img default alt hy

Փրկարարները ծառը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից

Մայիսի 15-ին, ժամը 02։30-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի կենտրոնական հատվածում ծառ է ընկել, ինչի հետևանքով ավտոճանապարհը երկկողմանի փակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները ծառը (մոտ 15 մ) հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից. երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։