Լրահոս
Առողջապահական
23:45
28.08.22
133

Դիետոլոգն անվանել է ձմերուկի չարաշահման վտանգավոր հետևանքները

Img default alt hy

«Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ ձմերուկի չափից շատ ուտելը կարող է առաջացնել միզաքարային հիվանդություն, փքվածություն և արյան շաքարի մակարդակի բարձրացում, զգուշացրել է դիետոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր Մարգարիտա Կորոլևան։ Նա «Մոսկվա 24»-ին տված հարցազրույցում անվանել է ձմերուկի չարաշահման վտանգավոր հետևանքները։

Շաքարային դիաբետով, ինսուլինի դիմադրողականությամբ և նյութափոխանակության խանգարումներով մարդիկ ավելի լավ է խուսափեն ձմերուկի չափից ավելի օգտագործումից, զգուշացրեց նա: Կորոլեվան  նաև հորդորել է աղիների հետ խնդիրներ ունեցող մարդկանց չտարվել ձմերուկով ։ Հակառակ դեպքում, նա զգուշացրել է, որ տհաճություն և փքվածություն կլինի:

Բացի այդ, սննդաբանը բացատրել է, որ եթե միզուղիներում քարեր կան, ապա եթե չափից շատ ձմերուկ եք ուտում, դրանք կարող են սկսել շարժվել, և ամենայն հավանականությամբ բժշկական օգնության կարիք կլինի: Նրա խոսքով, չարժե օրական 300 գրամից ավել ձմերուկ  օգտագործել։