Լրահոս
Հայաստան
16:27
21.01.22
105

Հայաստանի շարժական հոսպիտալը նոր բուժսարքավորումներով է հարստացել

Img default alt hy

Դեսպան Լին Թրեյսին և ԱՄՆ եվրոպական հրամանատարության ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Էդվարդ Վոհնը Հայաստանի կենտրոնական զինվորական հոսպիտալում էին՝ Հայաստանի շարժական հոսպիտալին հանձնելու բուժսարքավորումներ (ԱՄՆ Գլոբալ խաղաղարար գործողությունների նախաձեռնության շրջանակում), որոնց ընդհանուր արժեքը կազմում է 639.000 ԱՄՆ դոլար, հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը։

Սարքավորումները ներառում էին դեֆիբրիլյատորներ, ռենտգեն սարքավորումներ, վրաններ, գեներատորներ, լույսեր և այլ պարագաներ։ Դեսպան Թրեյսին, ընդգծելով Հայաստանի ռազմաբժշկական անձնակազմի արիությունն ու նվիրվածությունը,  համոզմունք հայտնեց, որ այդ սարքավորումները օգտակար կլինեն մարդկային կյանքեր փրկելու ու մարդկանց կյանքը բարելավելու նրանց աշխատանքում։ 

«Սա Հայաստանի հետ մեր երկարամյա գործընկերության բազմաթիվ դրվագներից մեկն է՝ Հայաստանում քաղաքացիաբժշկական, ռազմաբժշկական և աղետների արձագանքման կարողությունների մեծացման ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակում, որոնք իրականացվում են ԱՄՆ դեսպանության ռազմական համագործակցության գրասենյակի կողմից»,- ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։