Լրահոս
Քաղաքական
19:29
15.01.26
122

Դաժան գերությունից հետո. սրտի սրված խնդիր, ժամերով հարցաքննություն և աչքերից թափվող հուզմունք

Առնվազն 5 ժամ զինվորական քրեական վարչությունում հարցաքննել են ադրբեջանական գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանին: Նրան քննչական մարմին են տեղափոխել  հոսպիտալից, որտեղ բուժզննում է անցել: Նրա կինը, որ առավոտյան է Բեյրութից Երևան ժամանել, անհամբեր սպասում է ամուսնուն տեսնելուն: 

Չնայած Էուլջեքչյանի հարազատները անդադար ահազանգում էին, որ Բաքվում խոշտանգվում է Վիգենը, Հայաստանի առողջապահության նախարարը հրաժարվում է մանրամասներ հայտնել նրան առողջական վիճակի մասին: