Լրահոս
Հասարակական
22:35
15.02.22
260

Դավթյանը դիմել է Վճռաբեկ Փաշինյանին արդարացնելու պահանջով

Img default alt hy

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի 2010 թվականի դատավճռի:

Այս տեղեկությունը հաստատել է ՀՀ գլխավոր դատախազի խորհդական Գոռ Աբրահամյանը։

«Հիմք ընդունելով ՄԻԵԴ որոշումը՝ Դատախազությունը դիմել է նախկինում Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ կայացված դատական ակտերը բեկանելու և իրեն առաջադրված մեղադրանքում արդարացնելու միջնորդությամբ»,- ասել է Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ չունենալով ՀՀ կառավարության առարկությունները՝ ՄԻԵԴ-ը միայն դիմումատու Նիկոլ Փաշինյանի ներկայացրած փաստարկների հիման վրա որոշել է, թե խախտվել են նրա իրավունքները, ինչն էլ որպես հիմք ընդունելով ՀՀ գլխավոր դատախազը Վճռաբեկ դատարան է դիմել։