Լրահոս
Հասարակական
13:07
07.10.22
246

Դավիթաշենի կամրջի սկզբնամասում բախվել են Ford-ն ու Lexus-ը

Img default alt hy

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում Դավիթաշեն կամրջի սկզբնամասում բախվել են Երևանի բնակիչներ 29-ամյա Ա․ Պապոյանի վարած Ford մակնիշի և 37-ամյա Դ․ Թամամյանի վարած Lexus մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար՝ տուժածներ չկան։

Վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում։