Լրահոս
Հասարակական
21:25
15.01.26
150

Դավիթ Բեկ փողոցում բեռնատարը բախվել է միանգամից մի քանի մարդատարների

Img default alt hy

Այսօր՝ հունվարի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցում «Foton» մակնիշի բեռնատարը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ford Transit» մակնիշի, «Hongqi» մակնիշի, «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենաներին, ինչի հետևանքով վերջինն էլ բախվել է «Infiniti» մակնիշի ավտոմեքենային, հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։