Լրահոս
Հասարակական
15:08
26.01.22
106

Դատարանը քննարկում է Աշոտ Մինասյանի խափանման միջոցի փոփոխման հարցը

Img default alt hy

ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Գորիսի նստավայրում այսօր՝ հունվարի 26-ին, մեկնարկել է «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի գործով դատավարությունը:

Նրա պաշտպան Միհրան Պողոսյանը տեղակացրել էր, որ այս դատական նիստի ընթացքում քննարկվելու է Աշոտ Մինասյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը հիմնավոր չլինելու վերաբերյալ միջնորդությունը։

Նիստին զուգընթաց դատարանի բակում հավաքվել են «Սիսական» ջոկատի անդամները, ովքեր պահանջում են ազատ արաձակել իրենց հրամանատարին։

Աշոտ Մինասյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):

Նա մեղադրվում էր նաև բարձրաստիճան պաշտոնիայի սպանության փորձի նախապատրաստման մեջ, սակայն այդ մասով գործը կարճվել է։

Գործով անցնում էին նաև ԱԱԾ նախկին տնօրեն, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ՀՀԿ անդամ Վահրամ Բաղդասարյանը։