-
Սպորտ
Ալեքս Մարգարյանը կամային հաղթանակով դուրս եկավ Մ-20 Եվրոպայի առաջնության եզրափակիչ
23:4606.07.26 -
Քաղաքական
«Ուժեղ Հայաստան»-ը դատապարտում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քաղաքական բռնաճնշումները
23:1906.07.26 -
Տարածաշրջան
Մեր առաջնորդի արյան վրեժն ենք ուզում. Ալի Խամենեիի վերջին ճանապարհի 4-րդ օրն է
22:5406.07.26 -
Իրավական
Ծառուկյանի տնից առգրավվել են կենդանիներ և թռչուններ. ևս մեկ քրգործ են հարուցել նրա նկատմամբ. ՔԿ
22:4506.07.26 -
Հասարակական
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Գյումրիի և Երևանի մի շարք հասցեներում
22:3006.07.26 -
Հասարակական
Վրացական խոչընդոտներ կան Ալեքսանի ու հայկական խմիչքի՝ դեպի Եվրոպա ճանապարհին
21:1306.07.26 -
Իրավական
Ձերբակալել են Գագիկ Ծառուկյանին. նրան կալանավորելու միջնորդություն կներկայացնեն
20:4106.07.26 -
Իրավական
Մի մոլագարի հետ գործ ունենք. Ծառուկյանի տունը դեռ խուզարկում են, կապարակնքել են ՀՕԿ-ը
20:0306.07.26 -
Քաղաքական
Խափանվեց Փաշինյանի ծրագիրը. ընդդիմությունն ամուր դիրքերով է մտնում նոր խորհրդարան
19:4806.07.26 -
Հասարակական
Գետափ գյուղում բախվել են «ՎԱԶ 21099»-ը և «Volvo» մակնիշի բեռնատարը․ կա 3 զոհ
19:3206.07.26 -
Հասարակական
Փաշինյանը ԵԱՏՄ-ին հավատարմություն է հայտնում Եկատերինբուրգում. ընտրություններից հետո առաջին այցը
19:1406.07.26 -
Իրավական
Ընդդեմ ՊՆ-ի մի քանի տասնյակ հայցեր են ներկայացվել, բնակարանի գումար են պահանջում
19:0006.07.26 -
Քաղաքական
Վարչախումբը կորցրել է իր լեգիտիմությունը և չի կարող երկար կյանք ունենալ. Իշխան Սաղաթելյան
18:4506.07.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Ինչո՞ւ ընդդիմությունը վերցրեց մանդատները և ի՞նչ կլիներ, եթե չվերցներ
18:3006.07.26 -
Կրթություն և գիտություն
Ինչպես դիմել քոլեջ. հաստատվել է մասնագիտական ուսումնական հաստատություն ընդունելության նոր կարգը. ԿԳՄՍՆ
17:4706.07.26 -
Հասարակական
Դատավորներն ամիսներով աշխատում են առանց օգնականի և գործավարի․ պատճառը ցածր աշխատավարձն է. Hetq.am
16:4706.07.26 -
Հասարակական
Օլիմպիական կոմիտեն կապարակնքվել է, սա միջազգային մակարդակի խայտառակություն է. Տոնոյան
16:3206.07.26 -
Հասարակական
Վահան Հովհաննիսյանը դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակից
16:1706.07.26 -
Հասարակական
Կայծակի հարվածից վնասված կամրջի վերականգնումն ավարտական փուլում է. վաղվանից երթևեկությունը կվերականգնվի
16:0206.07.26 -
Միջազգային
Մահացու հարձակումներ՝ Կիևի վրա. սպասվում է Զելենսկի-Թրամփ հանդիպում Թուրքիայում
15:4706.07.26 -
Հասարակական
«BMW»-ի կայանման հարցը վերածվել է ծեծկռտուքի․ վնասվել է ավտոմեքենան, իսկ վարորդը տեղափոխվել է ԲԿ
15:3306.07.26 -
Միջազգային
Անկարայում ՆԱՏՕ-ն կքննարկի Ուկրաինայի վերազինման հարցը․ Եվրահանձնաժողովի նախագահ
14:4606.07.26 -
Հասարակական
Վարդավառին՝ հուլիսի 12-ին, «Խոսրովի անտառ» արգելոցը փակ կլինի այցելուների համար
14:3006.07.26 -
Միջազգային
Զգուշացում Իրանից՝ Հայաստանին ու հայ ժողովրդին. ի՞նչ է թաքնված TRIPP-ի տակ
14:1606.07.26 -
Հասարակական
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով
14:0006.07.26 -
Իրավական
70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. Քննչական կոմիտե
13:1606.07.26 -
Քաղաքական
Մանդատը զենք է. «Հայաստան» դաշինքն ու «Ուժեղ Հայաստանը» վերցնում են մանդատները
13:0006.07.26 -
Հասարակական
«Mitsubishi»-ն Թբիլիսյան խճուղում բախվել է բազալտե եզրաքարին և կոտրել էլեկտրասյունը. կա վիրավոր
12:1306.07.26 -
Տարածաշրջան
Խորհուրդ ենք տալիս Հայաստանի իշխանություններին և ազգին, որ Ամերիկայի խաբեությանը չտրվեն. Հադադ Ադել
11:1206.07.26 -
Տարածաշրջան
Մեր և Միացյալ Նահանգների բանակցությունները ընթանում են հոռետեսությամբ. Հադադ Ադել
11:0106.07.26 -
Հասարակական
Դդմաշեն բնակավայրում 34-ամյա տղամարդը հnսանքահարվել է․ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին նա մահացել է
21:1305.07.26 -
Քաղաքական
Եթե Սահմանադրության փոփոխությունը հանրաքվեի դրվի, պատասխանատվությունը ընդդիմությանն է. Արսեն Բաբայան
21:0005.07.26 -
Տարածաշրջան
Կարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիա-Ադրբեջան-ՀՀ կապի ամրապնդմանը
19:0705.07.26 -
Քաղաքական
Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան
18:4905.07.26 -
Հասարակական
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ
17:1905.07.26 -
Հասարակական
Չարենցավանում բախվել են «Toyota Camry»-ն, «Opel»-ը, «Mitsubishi»-ն և «Lada»-ն․ կա 4 վիրավոր
15:4505.07.26 -
Հասարակական
Երևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը
15:1705.07.26 -
Հասարակական
Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին ընդառաջ. մեկնարկում է Վարդավառի պահքը
14:1105.07.26 -
Հասարակական
Վայոց ձորի մարզի Արփի գյուղում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «ԳԱԶ 53» բեռնատարը․ կա վիրավnր
11:3505.07.26 -
Հասարակական
Ախուրյանի հունը ժամանակավորապես փոխել են. Կրասարի պատմական կամուրջը վերականգնվում է
11:1905.07.26 -
Հասարակական
Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր
10:2905.07.26 -
Քաղաքական
Հայաստանում ժողովրդավարությունը հաղթելու է Նիկոլ Փաշինյանի ստեղծած անարխիային․ Մանե Թանդիլյան
23:2504.07.26 -
Միջազգային
Հուղարկավորությամբ պայմանավորված բանակցային դադար. ո՞ւր են հասել Իրանն ու ԱՄՆ-ը
23:1004.07.26 -
Հասարակական
Ո՞վ է դանակահարել Ջրաշենի նախկին վարչական ղեկավարին ու նրա ծնողներին․ մանրամասներ՝ միջադեպից
23:0204.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Ադրբեջանը փորձում է օգտագործել Եվրոպայի ծանր դրությունը և խաղից դուրս թողնել Հայաստանին
22:4004.07.26 -
Տարածաշրջան
Սգո հրապարակում պայքարի մասին են իրանցիների մտքերը. Խամենեիի հուղարկավորությունը
22:0004.07.26 -
Քաղաքական
Հայաստանի համար գազ Ադրբեջանը չունի, Թուրքիան՝ նույնպես. հնարավո՞ր է փոխարինել ռուսական վառելիքը
21:4004.07.26 -
Միջազգային
Թուրքիան ցեղասպանությա՞մբ է սպառնում Իսրայելին. Ֆիդանի աղմկոտ հայտարարությունը
21:1004.07.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Ընդդիմության առաջին արձագանքները՝ ՍԴ-ի որոշմանը. ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու
20:3004.07.26 -
Միջազգային
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը և նախագահի փեսան կարող են այցելել Ռուսաստան մինչև օգոստոսի վերջ․ ԶԼՄ
20:1504.07.26 -
Քաղաքական
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն. Վահագն Հովակիմյան
19:4004.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Ադրբեջանին՝ փող. Հայաստանից՝ մաքսային արտոնություն. ի՞նչ խոստացավ Լայենը՝ Երևանին ու Բաքվին
19:3004.07.26 -
Միջազգային
Թուրքիան հետևում է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցային գործընթացը տապալելու Իսրայելի փորձերին․ Էրդողան
19:0004.07.26 -
Միջազգային
Ուկրաինայի «հերոս քաղաքը» գրավել են ռուսները. լայնածավալ հարձակումներ՝ ռազմաճակատում
18:4604.07.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Անսպասելի որոշում ՍԴ-ն չկայացրեց. ընտրությունների արդյունքը չի փոխվի
18:3004.07.26 -
Քաղաքական
Արձանագրվեց, որ Հայաստանում կա Սահմանադրություն, բայց չկա սահմանադրականություն. Արամ Վարդևանյան
18:1904.07.26 -
Իրավական
Ժամանակը կգա, կպարզվի, թե ինչ հանգամանքներ են ազդել այս որոշման վրա. Արամ Օրբելյան
18:1404.07.26 -
Միջազգային
Տինո Խրուպալլային վերընտրել են «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության համանախագահ
16:3704.07.26 -
Կրթություն և գիտություն
Հոսանքազրկման հետևանքով քննությունների բողոքարկման գործընթացը ընդհատվել է․ ԳԹԿ-ն երկարաձգել է վերջնաժամկետը
16:0404.07.26 -
Միջազգային
Սահմանադրական փոփոխություն՝ Հունգարիայում. վարչապետը նախաձեռնել է նախագահ Շույոկի պաշտոնանկությունը
15:5004.07.26 -
Տարածաշրջան
Արյան վրեժ են պահանջում Իրանում. թշնամիներին ուժ են ցույց տալիս Թեհրանում
15:3804.07.26 -
Միջազգային
ՌԴ-Իրան համագործակցությունը զարգանում է անվտանգության և ռազմատեխնիկական ոլորտներում. Մեդվեդև
13:5004.07.26 -
Միջազգային
Սլովակիայում մեկնարկել է վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով հանրաքվեն
13:1904.07.26 -
Միջազգային
Լուկաշենկոն պատրաստ է աշխատել Թրամփի հետ՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու համար
12:4204.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Բեկումնային որոշում կլինի՞. ՍԴ-ն պատրաստվում է հանգուցալուծել ընտրական վեճը
12:3004.07.26 -
Իրավական
Արմեն Գևորգյանը հաղթել է Խաչատուր Սուքիասյանին. Սուքիասյանը պետք է հերքում հրապարակի
12:1704.07.26 -
Հասարակական
Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա վիրավոր
11:4504.07.26 -
Մամուլի տեսություն
Արայիկ Հարությունյանի դիրքերը թուլանո՞ւմ են. երկարատև արձակուրդ է մեկնել. «Ժողովուրդ»
09:3404.07.26 -
Մամուլի տեսություն
Ի՞նչ ունեցվածք և եկամուտներ ունի նախարար Համբարձում Մաթևոսյանը. «Ժողովուրդ»
09:3004.07.26 -
Մամուլի տեսություն
Մոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ»
09:2004.07.26 -
Միջազգային
Զախարովան Եվրոպայի խորհրդի գործունեությունը որակել է որպես «մտավոր-սեռական դիսֆունկցիաների» դրսևորում
23:4003.07.26 -
Քաղաքական
Հայ-թուրքական գործընթացի իրական բանագնացները կդառնան ԵՄ պաշտոնյաները․ Հակոբ Բադալյան
23:1803.07.26 -
Քաղաքական
Բոլորիս անվտանգության հարցը լուծելու համար ամենածանր գինը վճարել են արցախցիները. Քրիստինե Վարդանյան
21:4503.07.26 -
Միջազգային
Եվրոպայում ռուսատյացությունը դառնում է հոգեկան հիվանդություն. ֆինն քաղաքական գործիչ
21:1503.07.26 -
Քաղաքական
Վաղը քո դուռն են թակելու. խուզարկությունից հետո ի՞նչ են տարել քաղաքագետ Բոզոյանի տնից
21:0003.07.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Առեղծվածային դեպք՝ Սևանի գերեզմանատանը. երիտասարդի դի են գտել՝ մեքենայում
20:3003.07.26 -
Իրավական
Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նոր անդամներ
20:2003.07.26 -
Հասարակական
Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզում․ բակում կայանված «ՎԱԶ 2107»-ը վերածվել է մոխրակույտի
20:0803.07.26 -
Միջազգային
Անկարայի գագաթնաժողովում ՆԱՏՕ-ն Ռուսաստանին կհայտարարի որպես «երկարաժամկետ սպառնալիք»․ Reuters
19:5803.07.26 -
Իրավական
Գյումրիում ռեպրեսիաների նոր ալիք է. Զարուհի Փոստանջյանը դիմել է միջազգային կառույցներին
19:4503.07.26 -
Քաղաքական
ՔՊ-ի «շուստրիությունն» անցավ. սկանդալային նախագիծն ընդունվեց, Ալեն Սիմոնյանը հեռացավ
19:3003.07.26 -
Տարածաշրջան
Պատմական հուղարկավորություն՝ Իրանում. հրաժեշտ են տալիս հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին
19:0003.07.26 -
Միջազգային
Կիևի վրա ամենամահաբեր հարձակման համար Զելենսկին դաշնակիցներին է մեղադրում. Մոսկվան չի նահանջում
18:0503.07.26 -
Հասարակական
Երևանում բախվել են «Ford Fusion»-ն ու «Ford Mustang»-ը․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կա վիրավոր
17:0003.07.26 -
Հասարակական
Արտառոց դեպք. դաստիարակը երեխաների բերանները փակել է կպչուն ժապավենով, տնօրենը հրաժարվում է ազատել նրան
15:5903.07.26 -
Տարածաշրջան
Թեհրանի օդային տարածքը կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողության ժամանակ
15:4403.07.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Սկանդալային օրինագիծն ընդունվեց. ՀՀ ոչ բոլոր քաղաքացիները կկարողանան ընտրել
15:3003.07.26 -
Տարածաշրջան
Հայկական պատվիրակությունը մասնակցել է Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությանը
15:2503.07.26
Դատարանը գտել է, որ Իրան տեղափոխված օդանավի տիրոջ դեմ գործը Հայաստանում չի կարող քննվել
Երևանի դատարանը երկրորդ անգամ չի ընդունել հայկական «Hayways» ավիաընկերության հայցն ընդդեմ շվեյցարական «BK Impex» ընկերության: Եթե առաջին անգամ՝ նախորդ տարվա օգոստոսին, դատարանը վերադարձրել էր հայցը, քանի որ ավիափոխադրողը չէր վճարել պետտուրքը, ապա այս անգամ դատարանը գտել է, որ հայցը ենթակա չէ քննության ՀՀ դատարանի կողմից, գրում է «Hetq.am»-ը։
«Հիշեցնենք, որ 2021 թ. փետրվարին «Fly Armenia Airways» (ներկայում՝ «Hayways») ավիաընկերության «Boeing 737-300» օդանավը (հայկական գրանցումը՝ EK-FAA) Էստոնիայի մայրաքաղաք Տալլինից տեխսպասարկման նպատակով պետք է մեկներ ուկրաինական Գոստոմել, սակայն արտոնված երթուղու փոխարեն Տալլինից մեկնել էր բուլղարական Վառնա, իսկ հետո թռել Թեհրան: Երկարատև ջանքերից հետո հայկական կողմը օդանավը կարողացավ Երևան բերել միայն ապրիլին:
ԱԱԾ-ն քրեական գործ հարուցեց օդանավ փախցնելու և փաստաթուղթ կեղծելու հատկանիշներով, բայց չնայած հայտնի են այն տաջիկ օդաչուների անունները, ովքեր օդանավը տեղափոխել են Թեհրան, ինչպես գրել ենք, ԱԱԾ-ն նրանց կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չէր տվել գործի հարուցումից կես տարի անց: Ինքնաթիռի վրա ԱԱԾ-ն կալանք է դրել, այն մինչ օրս կանգնած է «Զվարթնոցում», չնայած անկախ ամեն ինչից՝ հայկական ավիափոխադրողն այլևս չի պատրաստվում շահագործել այն:
«Hayways»-ը պնդում էր ու հիմա էլ շարունակում է պնդել, որ սկանդալային պատմության մեջ խառն է «Boeing»-ի սեփականատեր շվեյցարական ընկերության մատը:
Անցյալ տարվա հուլիսին հայկական օպերատորը դատի էր տվել շվեյցարական կողմին՝ պահանջելով նրանից վճարել շուրջ 25 մլն դրամ և 121 հազ․ դոլար։
Ավիաընկերության նախկին ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Մարտիրոսյանը «Հետքին» հայտնել էր, որ սրանք օդանավի հետ կապված այն ծախսերն են, որ արել է ավիափոխադրողը, ու քանի որ, ըստ «Hayways»-ի, ինքը ֆինանսապես տուժել է օդանավը Իրան տեղափոխելու հանգամանքից, սեփականատիրոջից պահանջում է կատարած ծախսերի փոխհատուցում (օդանավը Թեհրանից Երևան տեղափոխելու համար հայկական կողմը բավականաչափ ծախսեր է կատարել՝ թե՛ իր աշխատակիցներին այնտեղ գործուղելով, թե՛ ինքնաթիռը թռիչքային պիտանիության վիճակի բերելով)։
Այսպիսով՝ հայկական օպերատորը շվեյցարական սեփականատիրոջից պահանջել էր մոտ 173 հազ․ դոլարի փոխհատուցում, ինչի պարագայում 2 տոկոս պետտուրքը կազմում է մոտ 3500 դոլար։ Տ․ Մարտիրոսյանը դատարանին միջնորդել էր հետաձգել պետտուրքի վճարումը՝ հայտնելով, որ ավիաընկերությունը որևէ տնտեսական գործունեություն, մասնավորապես՝ ավիափոխադրումներ, չի իրականացնում և հնարավորություն չունի վճարելու հայցագնի համար նախատեսված պետտուրքը։
Մարտիրոսյանը մեզ պատմել էր, որ ինքը դատարան է ներկայացրել վճարումը հետաձգելու, այսինքն՝ արտոնություն կիրառելու համար հիմք հանդիսացող ապացույցներ, սակայն դատավոր Մուրադ Հովակիմյանը միջնորդությունը մերժել է՝ որոշման մեջ գրելով, որ «հայցվորի ներկայացուցիչը չի ներկայացրել հայցվոր ընկերության գույքային դրության վերաբերյալ այնպիսի ապացույցներ, որը դատարանին հնարավորություն կտար հայցվորի համար սահմանելու պետական տուրքի վճարման արտոնություն»:
Քանի որ պետտուրք վճարված չէր, այն հետաձգելու միջնորդությունն էլ մերժվել էր, դատարանը վերադարձրել է դիմումը, սակայն «Hayways»-ը ո՛չ թերությունները վերացրեց, ո՛չ բողոքարկեց դատարանի որոշումը: Հետագայում ընկերությունը «Հետքին» հայտնել էր, որ հայցադիմումը վերադարձնելու մասին ինքը պատշաճ չի ծանուցվել, սակայն կատարվում են շտկումներ՝ հայցը կրկին դատարան ներկայացնելու նպատակով։
Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» հարթակից, ինքնաթիռի շվեյցարական սեփականատիրոջ դեմ նոր հայցը «Hayways»-ը ներկայացրել է անցյալ տարեվերջին՝ դեկտեմբերի 29-ին: Պահանջը եղել է նույնը՝ փոխհատուցել պատճառած վնասը 25 մլն դրամի և 121 հազ. դոլարի չափով: Հայցը մակագրվել էր դատավոր Հայարփի Զարգարյանին: «Hayways»-ի շահերը ներկայացրել է իրավաբան Սոնա Շաքարյանը:
Ավիափոխադրողն օտարերկրյա ընկերության դեմ ՀՀ դատարանում հայց ներկայացնելը հիմնավորել է Քաղաքացիական դատավարության օրենսգրքի այն դրույթով, որ ՀՀ դատարաններն իրավունք ունեն նաև քննելու օտարերկրյա անձանց մասնակցությամբ քաղաքացիական գործեր, եթե գույքային վեճով պատասխանողը ՀՀ տարածքում ունի գույք (այս դեպքում որպես այդպիսին դիտարկվում է «Զվարթնոցում» կայանված ինքնաթիռը):
Սակայն դատավոր Զարգարյանը մեկնաբանել է, որ «ունի գույք» արտահայտությամբ օրենսգրքում նկատի է առնվում ոչ թե ՀՀ տարածքում ցանկացած, այդ թվում՝ լքյալ գույք ունենալը (այսինքն՝ «BK Impex»-ի օդանավը Հայաստանում լքյալ է որակվում), այլ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք բերված և գրանցված օբյեկտի առկայությունը, որի նկատմամբ տարածվում է ՀՀ օրենսդրությունը (այս պարագայում «BK Impex»-ի սեփականության իրավունքը «Boeing 737-300» ինքնաթիռի հանդեպ ձեռք է բերվել ու գրանցվել Հայաստանից դուրս):
Բացի վերը նշվածից, ըստ դատարանի մեկնաբանության, Քաղաքացիական օրենսգիրքը (ՔՕ) սահմանում է, որ տրանսպորտային միջոցների (ինչպիսին նաեւ օդանավն է) և պետական գրանցման ենթակա այլ գույքի նկատմամբ սեփականության իրավունքն ու այլ գույքային իրավունքները որոշվում են այն պետության իրավունքով, որի պետական գրանցամատյանում գրառված են այդ տրանսպորտային միջոցների կամ գույքի նկատմամբ իրավունքները:
«Hayways»-ն ու «BK Impex»-ը «Boeing 737-300» օդանավի լիզինգի պայմանագիրը կնքել են 2020 թ. օգոստոսին, սակայն դատարանին այս փաստաթուղթը չի ներկայացվել: Դատարանը, կրկին մեջբերելով ՔՕ-ի պահանջները, նշել է, որ եթե կողմերի միջեւ ձեռք չի բերվել համաձայնություն այն մասին, թե որ պետության իրավունքը պիտի կիրառվի, ապա այդ պայմանագրի նկատմամբ կիրառվում է այն պետության իրավունքը, որտեղ հիմնադրվել է, բնակության կամ գործունեության հիմնական վայր ունի վարձատուն (այս դեպքում՝ շվեյցարական լիզինգատուն):
ՔՕ-ին հղում անելով՝ դատարանը նկատել է նաեւ, որ վնաս պատճառելու հետեւանքով ծագող պարտավորությունների նկատմամբ կիրառվում է այն պետության իրավունքը, որտեղ տեղի է ունեցել վնասը հատուցելու պահանջի համար հիմք ծառայած գործողությունը կամ հանգամանքը, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ:
Կոնկրետ այս դեպքում կարող ենք ասել, որ «Hayways»-ին վնաս տալու գործողությունը ներառել է օդանավի անցած Տալլին-Վառնա-Թեհրան երթուղին (այլ կերպ ասած՝ ինքնաթիռը փախցնելու ճանապարհը), որում Հայաստանը չկա:
Ելնելով այս ամենից՝ դատավոր Հայարփի Զարգարյանը հանգել է այն եզրակացության, որ «Hayways»-ը վնասի հատուցման պահանջ է ներկայացրել ընդդեմ օտարերկրյա իրավաբանական անձի («BK Impex»), որի գրանցման երկիրը ՀՀ-ն չէ, ներկայացված վեճը կապված չէ ՀՀ տարածքում գտնվող՝ պատասխանողին պատկանող գույքի հետ, իսկ պատասխանողին սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ իրավունքները չեն ծագել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Այս պայմաններում դատարանը նկատել է, որ հայցապահանջը ենթակա չէ քննության ՀՀ դատարանի կողմից:
Որոշումը կայացվել է հունվարի 18-ին, որը կարող է բողոքարկվել «Hayways»-ի կողմից ակտը ստանալուց հետո 7 օրում:
«Դատալեքսում» առայժմ տեղեկություն չկա Հ. Զարգարյանի այս որոշման բողոքարկման մասին: Եթե այն օրինական ուժ ստանա, ապա կնշանակի, որ հայկական ավիաընկերությունը լիզինգատուին կարող է դատի տալ հենց Շվեյցարիայում կամ, օրինակ, Իրանում, որտեղ տեղի է ունեցել վնասը հատուցելու պահանջի համար հիմք ծառայած գործողությունը, այս դեպքում՝ օդանավը փախցնելու օպերացիան կամ դրա ավարտական փուլը»:
-
23:55
06.07.26
ԵՄ արտահանված 7 ծիրանը ջեմ է դարձել
Կարդալ ավելին
-
23:13
06.07.26
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Կարդալ ավելին
-
22:30
06.07.26
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Գյումրիի և Երևանի մի շարք հասցեներում
Կարդալ ավելին
-
22:04
06.07.26
Չտեսնված աղետ՝ Լոռիում. քամին ու անձրևը ավերել են Փամբակի 5 բնակավայր
Կարդալ ավելին