Լրահոս
Իրավական
15:12
16.09.24
202

Դատարանի սահմանած մեկ տարվա ազատազրկումն ամբողջությամբ կրելով՝ քաղբանտարկյալ Նարեկ Մալյանն ազատ կարձակվի. փաստաբան

Img default alt hy

Դատարանի սահմանած մեկ տարվա ազատազրկումն ամբողջությամբ կրելով՝ քաղբանտարկյալ Նարեկ Մալյանը հինգշաբթի օրը՝ սեպտեմբերի 19-ին, օրենքի ուժով ազատ է արձակվելու, այս մասին գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Լրատվամիջոցներին, Մալյանի համախոհներին ու ընկերներին հայտնում եմ, որ ըստ ամենայնի՝ նա Վարդաշենի բանտից դուրս կգա ժամը 10:00-ին։

ՀԳ. Մալյանին բանտում ամեն անգամ այցելելիս սպասում էի, թե երբ է կալանավորական մասնաշենքի դարպասների մեջ հայտնվելու նրա լայն ժպիտն ու անմիջապես լսվելու նրա չարաճիճի «պրո՛նտո, սինյոր ադվոկատո»-ն։ Այնուհանդերձ, է՛լ չեմ ուզում տեսնեմ էդ պատկերը։ Շաբաթ օրվա այցելությունս - թվով 72-րդը - թո՛ղ լինի վերջինը։ Բա՛ստա, ամիկո միո»,-գրել է նա։