Լրահոս
Քաղաքական
18:35
12.01.23
79

Դատապարտում ենք ՀՀ իշխանությունների կողմից գործադրվող ճնշումները ՀՅԴ անդամների նկատմամբ․ հայտարարություն

Img default alt hy

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը հայտարարություն է տարածել ՀՅԴ անդամների նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումների կապակցությամբ․

««Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը դատապարտում է ՀՀ իշխանությունների կողմից գործադրվող ճնշումները ՀՅԴ կուսակցության անդամների նկատմամբ։

Վաղուց այլևս գաղտնիք չէ, որ իրավապահ մարմիններն այս իշխանությունների ձեռքում դարձել են գործիք` ազգային շահերը պաշտպանող անհատներին, քաղաքական միավորներին ճնշելու և չեզոքացնելու համար։

Ակնհայտ է, որ այս իշխանությունները թիրախավորում և «գլխատում են» բոլոր այն ուժերին, որոնք կարող են իրենց գործունեությամբ որևէ խոչնդոտ ստեղծել պանթուրանական ծրագրի իրագործման ճանապարհին»։