Լրահոս
Իրավական
22:16
07.11.25
328

Դատական հրատապ նիստ կլինի՝ Վարդան Ղուկասյանի գործով. նրա խցի պայմաններն անտանելի են

Հետազոտությունները չավարտած Գյումրիի կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանին բանտ են տեղափոխել այսօր: Այն որ Ղուկասյանը կալանավայրում է, հայտնի է դարձել կեսօրից հետո, երբ փաստաբաններն ահազանգւոմ էին, թե Ղուկասյանին անհայտ ուղղությամբ են տարել բուժումը դեռ չավարտած: Փաստաբանները շարունակում են պնդել, որ Վարդան Ղուկասյանի կալանքն ապօրինի է: