Լրահոս
Տարածաշրջան
14:05
11.02.23
151

Դաշտը ճեղքվել է 30 մետր խորությամբ. Թուրքիայում ու Սիրիայում զոհերի թիվն անցնում է 24 հազարից

Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 24 հազարը: 114 ժամ անց էլ դեռ փրկության պատմություններ են լինում:

Թուրքիայի Ադիյամանում 9-ամյա տղայի են հանել փլատակներից։ Միայն Թուրքիայում զոհերի թիվը գերազանցել է 20600-ը, ավելի քան 80 հազար մարդ վիրավոր է։

Աղետի գոտուց մոտ 93 հազար մարդ է տարհանվել։ Հաթայում ձիթապտղի դաշտը ճեղքվել է, բացված ճեղքերի խորությունը մոտ 30 մետր է, լայնությունը՝ մոտ 200 մետր։