Լրահոս
Հայաստան
15:57
21.01.22
1 317

Դաշնակ պապերս Լեռնահայաստան են ազատագրել. Լուսինե Բադալյան

Img default alt hy

ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանն այսր ԱԺ ամբիոնից ասաց, թե ոնց էլ չլինի ընդդիմադիր պատգամավորներից յուրաքանչյուրը իրեն գոնե մեկ անգամ հեռուստատեսությամբ տեսած կլինի․

«1998թ․ մինչև 2018թ․ առանց դադարների և ամեն օր, այդ թվում նաև Երկիր մեդիայում եմ աշխատել։ Էնպես որ այս առումով ոչ թե պետք էր նեղվել, այլ ուղղակի փորձում ենք հակադարձել։ Արթուր Մանուկյանին, մեդիայում աշխատելով անհիշելի ժամանակներից, նրան ճանաչում եմ, ինչպիսի ազդեցություն և ինչպիսի ներաշխարհ ունի Արթուր Մանուկյանը։ 

Արթուր Մանուկյանի ներաշխարհը, որ բացահայտվեց այս ամբիոնից և որը նրա պատգամավորական գործունեության ընթացքում ծաղրուծանակի էր արժանանում ընդդիմադիր մեդիայի կողմից, որը նրան օր ու արև չէր տալիս։ Եվ նույնիսկ այն լրագրողները չէին ամաչում նրանից, որ չեն հասկացել Մանուկյան Արթուրի պատասխանը։ 

Այսինքն՝ ամաչելու փոխարեն որ չեն հասկացել պատասխանը, մարդիկ տեռորի էին ենթարկում այս անձնավորությանը, որ այսօր իր ամբողջ ներաշխարհւը բացեց բոլորիս առաջ, և ես վստահ եմ, որ շատ ուրախ ենք՝ ՀՌՀ գնալու է հենց այսպիսի մարդ, որ թեկուզ չունի այդ լիազորությունները, իր մտածելակերպով կկարողանա ինչ-որ բան փոխել։

Ի դեպ, Պարոն Մանուկյանը, որպես ՔՊ անդամ, անաչառության մասին էիք խոսում, ես կարծում եմ մեր կուսակցության բոլոր անդամները կարող են պնդել, որ նույնիսկ լինելով կուսակցության անդամ՝ Արթուր Մանուկյանը շարունակում է մնալ անաչառ և անհաշտ պայքարների մեջ, բոլոր այն քայլերի նկատմամաբ, որոնք գուցե ինչ-որ տեղ իր սկզբունքներին առաջին հայացքից դեմ են եղել։ 

Մենք ունենք լուրջ, անաչառ, արդար և սկզբունքային մի թեկնածու, որ վստահ ենք, որ մեզ համար դա չենք անում։ Դա անում ենք հանրության և մեդիայի հերթական կյանքի համար։

Պարոն Մանուկյանը շատ լավ ելույթ ունեցավ և շատ բաներ խոսեց։ Հատկապես կոչ արեց լրագրողներին, որպեսզի տեռորի դեմ միանան և պայքարեն։ Ես ուզում եմ կրկնել Արթուր Մանուկյանի հարցը, որը նա տվեց Գեղամ Մանուկյանին․

«Գեղամ ջան, դու ինձ ճանաչում ե՞ս»։

Պատասխանը այո է, որովհետև մենք միասին աշխատել ենք նույն հեռուստաընկերությունում, մենք միասին ծանր ժամանակներ ենք անցել, մենք միասին մեծ հաճույքով գնացել ենք Տիգրանակերտում նոր տարվա գիշեր ենք անցկացրել։ 

Մրսել ենք, լացել ենք ողջ գիշեր, արել ենք ամեն ինչ, ինչ-որ հնարավոր է։ Գեղամ Մանուկյանը դաշնակցության անդամ լինելով հանդերձ՝ իր երիտթևին, թերևս եթե ինքը չէր ուղարկել, իր գիտությամբ, իմ պատուհանների տակ գոռում էին թուրք։ 

Վիրավորելով իմ որդիներին, որոնք հիմա գնալու են բանակ։ Այքանով չբավարարվելով՝ գնում էին իմ ծնողների պատուհանների տակ էին գոռում, որ ձեր դուստրը թուրք է, երբ իմ ծնողների պապերը եղել են դաշնակցական, ազգային հերոսներ և Լեռնահայստան են ազատագրել։ Ինձ ահամար սա աբսուրդ է։ 

Ես առավել քան վստահ եմ, որ ժամանակն ամեն ինչ վաղ թե ուշ կգցի իր տեղը։ Հանրության մի խավ կա, որ ինչ-որ բանի չի հասել, երբ անընդհատ սոցիալական մեդիաներում ես, իմ գործընկերուհիներին գրում են՝ թուրք, փողոցային, մենք դրանից այդպիսին չենք դառնում, մենք մեր ճանապարհով գնալու ենք և տեղ ենք հասնելու։ 

Երբ խոսում ենք մշակութային միջոցառումների որակի մասին, խնդրում եմ հանրությանը համեմատի մինչև 2018թ․ պետական միջոցառումների որակն ու բովանդակությունը 2018թ․ հետո, և կտեսնի ահռելի տարբերություններ։ Պատճառն այն է, որ մենք այսպիսի մարդկանց ենք ընտրում, որոնք մշակույթը կրում են իրենց մեջ, որոնք մշակույթում ունեցել են մեծագույն հաջողություններ։

Ուզում եմ մի բան ասել։ Մենք 3-4 օր էստեղ քննարկում էինք բանագնացի վերաբերյալ նա գործակալ է , գործակալ չէ։ Պարոն Ռուբինյան եկեք մի օր ամենայն մանրամասնությամբ այս ամբիոնից հանրության, ամբողջ աշխարհի առաջ բացահայտեք Հայաստանի թույլ և ուժեղ կողմերը։ Մի հատ թող հակառակորդը իմանա՝ որտեղից ենք թույլ, որպեսզի իմանա՝ որտեղից հարվածի»։