Լրահոս
Միջազգային
16:16
14.02.22
426

Դա մեր և Պուտինի գործն է․ Լուկաշենկոն՝ համատեղ զորավարժությունների մասին

Img default alt hy

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր Ուկրաինայի քաղաքական և պետական գործիչ Ալեքսանդր Մորոզի հետ հանդիպման ժամանակ պատմել է Ուկրաինայի սահմանի մոտ բելառուսա-ռուսական զորավարժությունների պատճառների մասին, հաղորդում Է ԲԵԼՏԱ-ն։

Նրա խոսքով, նախքան այդ զորավարժությունների շուրջ բարձրացված աղմուկը իրենք արդեն իսկ որոշել էին դրանք անցկացնել Բելառուսի հարավում։ Լուկաշենկոն ընդգծել է, որ այդ գաղափարն ինքը ներկայացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որն էլ համաձայնել է ապահովել ռուսական կողմի մասնակցությունը։ Արձագանքելով զորավարժությունների անցկացման, Բելառուսից ռուսական զորքի դուրս բերման վերաբերյալ քննադատություններին՝ նա նշել է, որ դա իր երկրի և Պուտինի գործն է և որևէ մեկի միջամտության կարիքը չկա։

«Մենք պետք է ինքներս դրանք անցկացնեինք, որպեսզի որոշեինք, թե որտեղ փոքր քանակությամբ զորքեր պահենք  Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով․ այդ զենքի հոսքը, մեր փախածները, ճամբարների ձեւավորումը, ուսուցումը։ Այնտեղից է գնում  այդ դիվերսանտների ներհոսքը՝ անկեղծ ասած»,  - հայտարարել է Լուկաշենկոն։

Նախագահի պնդմամբ, հենց այդ պատճառով են որոշել են ուժեղացնել սահմանն այդ ուղղությամբ։ 

«Անհրաժեշտ է լավ հարաբերություններ պահպանել  ուկրաինացիների, սահմանամերձ տարածքների բնակիչների հետ, որոնք պարզեցված ռեժիմով հատել են Բելառուսի սահմանը սնկերի եւ հատապտուղների հավաքման սեզոնին»,- ընդգծել է Բելառուսի երկարամյա ղեկավարը։