Լրահոս
Արտաքին քաղաքականություն
14:00
12.01.23
62

Դա արմատապես փոխել է Երևան-Բաքու բանակցային տրամաբանությունը. Զախարովան՝ Ալմա Աթայի հռչակագրի մասին

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը շեշտել է, որ Բաքվի հետ խաղաղության պայմանագիր մշակելիս Երևանը համաձայնել է, որ փաստաթուղը հիմնվի 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրի վրա, ինչն արմատապես փոխել է բանակցությունների տրամաբանությունը։

Ալմա Աթայի հռչակագրում հաստատվում է սահմանների անձեռնմխելիությունը, որոնք գոյություն ունեին Խորհրդային Միության հանրապետությունների միջև: Իսկ այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Խորհրդային Ադրբեջանի մաս էր։