Լրահոս
Արցախ
23:40
11.02.23
185

Ծխի մեջ են 9-12-րդ դասարանցիները, ավելի փոքրերը դպրոց չեն գնում. Արցախի բլոկադայի 62-րդ օրը

Արցախի բլոկադայի 62-րդ օրը 8 երեխա «Արևիկ» բուժմիավորման վերակենդանացման բաժանմունքում է, 9 հիվանդ՝ Ստեփանակերտի «Հանրապետական հիվանդանոցում», նրանցից երեքի վիճակը ծայրահեղ ծանր է:

Այսօր Կարմիր խաչի միջոցով ևս 7 հիվանդ է Արցախից տեղափոխվել Հայաստան, 1-ն էլ վերադարձել է Արցախ: Առանց գազի, օրը 6 անգամ մեկական ժամով անջատվող հոսանքով արցախցի փոքրիկները փորձում են հետ չմնալ դասերից: