Լրահոս
Հայաստան
16:01
10.02.22
308

Ծնվել է պատերազմում զոհված Արամ Բաղդասարյանի եղբայր Արթուրը

Img default alt hy

Այսօր առավոտյան Աբովյանի ծննդատանը լույս աշխարհ է եկել Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոս, աբովյանցի ժամկետային զինծառայող Արամ Բաղդասարյանի եղբայրը՝ Արթուրը, տեղեկացնում են Կոտայքի մարզպետարանից։

Փոքրիկը ծնվել է 3,3 կգ քաշով, 52 սմ հասակով:

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի օգնականը՝ Ստեփան Բաղդասարյանը, այցելել է Աբովյանի ծննդատուն՝ տեսակցելու և մարզպետի ու մարզպետարանի անունից շնորհավորելու հերոսի մայրիկին՝ Իզաբելլա Հարությունյանին:

Փոքրիկը և նրա մայրը իրենց լավ են զգում: