Լրահոս
Քաղաքական
22:20
11.02.23
174

Ցնցվել են հայ-թուրքական սահմանի դարպասները. Հայաստանի ԱԳ նախարարի 3 հեռախոսազրույցը

Թուրքիայում ավերիչ երկրաշարժի հետցնցումներից մեկը, կարծես, հասել է հայ-թուրքական հարաբերություններին: Ցնցվել են 3 տասնամյակ փակ հայ-թուրքական սահմանի դարպասները:

Ցամաքային ճանապարհով՝ Մարգարայի կամրջով, Հայաստանը 100 տոննա հումանիտար օգնություն է ուղարկել Թուրքիայի՝ երկրաշարժից տուժած շրջաններ՝ արժանանալով թուրք պաշտոնյաների սրտառուչ շնորհակալությանը: