Լրահոս
Տարածաշրջան
11:00
09.05.23
117

Չավուշօղլուն պնդում է, որ ԱՄՆ-ն Թուրքիային առաջարկում էր իր S-400-ներն ուղարկել Ուկրաինա

Img default alt hy

ԱՄՆ-ն Թուրքիային առաջարկել է իր S-400 զենիթահրթիռային համակարգերն ուղարկել Ուկրաինա, բայց պաշտոնական Անկարան հրաժարվել է: Ինչպես հաղորդում է Ermenihaber.am-ը, այս մասին Habertürk-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:H

«S-400-ի վերաբերյալ մի քանի առաջարկ է եղել ԱՄՆ-ից։ Մեզ ասացին՝ մեզ վերահսկողություն տրամադրեք։ Սա մի առաջարկ է, որն վերաբերում է մեր անկախությանը։ Այդ դեպքում որտե՞ղ է մեր անկախությունը»:

Նա նաև անդրադարձել է F-35 գերժամանակակից կործանիչների ծրագրին, որից Վաշինգտոնը դուրս է թողել Անկարային Ռուսաստանից S-400-ները գնելու պատճառով:

Ըստ Չավուշօղլուի՝ Թուրքիան այժմ պահանջում է ԱՄՆ-ից, որպեսզի վերադարձվի այն գումարը, որ Անկարան վճարել է այդ կործանիչների ծրագրին մասնակցելու համար:

Հիշեցնենք, որ 2019թ., երբ Թուրքիան Ռուսաստանից գնել էր  S-400-ները, ԱՄՆ-ն որոշեց դուրս թողնել Թուրքիային ամերիկյան F-35 կործանիչների ծրագրից և մինչ օրս չի տրամադրել գնված շուրջ 100 կործանիչները:

Փոխհատուցում ստանալու ակնկալիքով Անկարան դիմել էր Վաշինգտոնին՝ 40 միավոր F-16 կործանիչ գնելու, ինչպես նաև իր ունեցած մոտ 80 ամերիկյան կործանիչներն արդիականացնելու համար: