Լրահոս
Արտաքին քաղաքականություն
15:25
10.10.22
130

Չավուշօղլուն և Կուլեբան քննարկել են Ուկրաինայի վերջին իրադարձությունները

Img default alt hy

Թուրքիայի և Ուկրաինայի ԱԳ նախարարներ Մևլյութ Չավուշօղլուն և Դմիտրի Կուլեբան հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Ուկրաինայի վերջին իրադարձությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հաղորդել են Թուրքիայի ԱԳՆ-ում:

«Այսօր առավոտյան (հոկտեմբերի 10-ին) Ուկրաինիայի մի քանի քաղաքների վրա հարձակումներից հետո արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույց Է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ և կարծիքներ փոխանակել վերջին իրադարձությունների շուրջ»,-հաղորդել են Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում:

Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին հայտարարել Է, որ օդային տագնապը չի դադարում ամբողջ Ուկրաինայում, հրթիռներ են ընկնում: Հաղորդվել Է Կիևում, Դնեպրում, Լվովում, Խարկովում այլ այլ քաղաքներում պայթյունների մասին: