Լրահոս
Սպորտ
10:10
12.01.23
141

Չավին մեկնաբանել է Ռոնալդուի՝ Ալ-Նասր տեղափոխությունը

Img default alt hy

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Ալ-Նասր» տեղափոխությունը։

«Կրիշտիանու Ռոնալդուն խաղալու է Սաուդյան Արաբիայի առաջնությունո՞ւմ։ Նա պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիայի լավագույն ակումբներից մեկի հետ, բայց դա մարտահրավեր է։ Ես խաղացել եմ նրանց թիմերից մի քանիսի դեմ, երբ մարզում էի «Ալ-Սադդը»։

Սաուդյան Արաբիայի առաջնությունը շատ մրցունակ է, բայց Կրիշտիանու Ռոնալդուն մրցունակ խաղացող է։ Վստահ եմ, որ նա լավ հանդես կգա այս թիմում»,- «Armsport.am»-ի փոխանցմամբ՝ Չավիի խոսքերն է փոխանցում Marca-ն։