Լրահոս
Աշխարհ
09:30
08.05.23
283

Չարլզ III-ի թագադրման ժամանակ տարօրինակ դեկոր են նկատել

Img default alt hy

Twitter-ի օգտատերերը Չարլզ III-ի թագադրման ժամանակ ծաղրել են Ուկրաինայի դրոշի գույներով գորգը։ Հանդիսավոր միջոցառման ժամանակ շատերն ուշադրություն են հրավիրել Վեսթմինսթերյան աբբայության գորգի վրա, որը հիշեցնում է Ուկրաինայի դրոշը։ Այսպիսով, Ուկրաինայում Մեծ Բրիտանիայի դեսպան Մելինդա Սիմոնսն իր միկրոբլոգում գրել է.

«Ես այնտեղ տեսա Ուկրաինան և մի րոպե կորցրեցի գիտակցությունը»։

Նրա գրառման տակ Twitter-ի օգտատերերի կարծիքը կիսվել է, սակայն շատերը նկատել են նմանությունները։

«Ամենուր կան ծածկագրեր և խորհրդանշական հաղորդագրություններ, եթե գիտեք, թե որտեղ փնտրել և ինչ փնտրել», – գրել է մեկնաբաններից մեկը:

«Դա կարող է հարգանքի տուրք լինել Բարբադոսին»,–Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հեգնել է մեկ ուրիշը։