Լրահոս
Առողջապահական
14:00
28.08.22
177

Բժիշկը ասել է, թե ով չպետք է վարսակ ուտի

Img default alt hy

Ամենահայտնի շիլայի օգտագործումից պետք է հրաժարվել դիետաների ժամանակ և երիկամների քրոնիկ հիվանդությունների դեպքում, ասել է  Medincenter կլինիկական և ախտորոշիչ կենտրոնի գաստրոէնտերոլոգ Նատալյա Սլյունյաևան: Վարսակի հատիկները կօգնեն ազատել անոթները ավելորդ խոլեստերինից, պարունակում են մեծ քանակությամբ բջջանյութ և բուսական սպիտակուց, սակայն որոշ դեպքերում ավելի լավ է չուտել վարսակի շիլա։

«Վարսակի շիլան  չպետք է օգտագործեն երիկամների հետ կապված խնդիրներ ունեցող մարդիկ։ Հացահատիկը հարուստ է սպիտակուցներով, և դրանք բացասաբար են անդրադառնում օրգանիզմի վրա՝ առանց սպիտակուցի նշանակված սննդակարգով։ Վարսակի բաղադրությունը ներառում է նաև դժվար մարսվող նյութ՝ պրոլամին, այն խթանում է աղեստամոքսային տրակտի բորբոքային պրոցեսները»,- Shantnews.am-ի փոխանցմամբ՝ զգուշացրել է բժիշկը։

Մասնագետը նաեւ նշել է, որ վարսակի փաթիլները հատկապես վնասակար են աղեստամոքսային տրակտի համար, դրա մեջ չափազանց շատ օսլա կա, ինչը նպաստում է արյան շաքարի բարձր մակարդակին: