Լրահոս
Սպորտ
19:30
08.05.23
184

Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը դուրս եկավ ԱԱ-ի քառորդ եզրափակիչ

Img default alt hy

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը դուրս եկավ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնության 92 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի անդամ Նարեկ Մանասյանը երկրորդ մենամարտն անցկացրեց: Հայ բռնցքամարտիկն ուժերը չափեց Իրանի ներկայացուցիչ Պուրիա Ամիրիի հետ: Նա հաղթեց 5:0 հաշվով:

Մանասյանը դուրս եկավ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ:

Այսօր իր մեկնարկային մենամարտում Ռուսլան Ասլիկյանը մրցել էր Վենեսուելան ներկայացնող Սեգունդո Ռիվասի հետ: Հայ բռնցքամարտիկը զիջել էր 0:5 հաշվով: