Լրահոս
Սպորտ
23:15
11.05.23
242

Բրավո՛, Հենո. Մխիթարյանի չեմպիոնական երեկոն՝ Միլանում

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի Ինտեր-Միլան դիմակայության առաջին խաղում Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը դարձել է գոլի հեղինակ։ Հանդիպման 11-րդ րոպեին 34-ամյա ֆուտբոլիստը գրավել է իտալական գրանդի դարպասը՝ դառնալով առաջին հայ ֆուտբոլիստը, որը գոլ է խփում գլխավոր եվրագավաթի կիսաեզրափակչում: