Լրահոս
Հասարակական
17:30
13.12.24
283

Բուք և մերկասառույց. իրավիճակը՝ ճանապարհներին

Img default alt hy

Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Ախուրյանի, Գավառի, Մարտունիի, Ճամբարակի, Դիլիջանի, Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։
 
«Ճանապարհային դեպարտամենտը» տեղեկացնում է, որ Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար անցանելի է միայն անվաշղթաների կիրառմամբ։
 
Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս տեղ-տեղ բուք է։
 
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: