Լրահոս
Միջազգային
16:30
13.02.22
178

Բուլղարիայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել հեռանալ Ուկրաինայից

Img default alt hy

Բուլղարիայի ԱԳՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին հեռանալ Ուկրաինայից այդ երկրում փոփոխվող իրավիճակի կապակցությամբ, ասվում է նախարարության մամուլի հաղորդագրության մեջ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Ուկրաինայում և դրա շուրջ անվտանգության առումով փոփոխվող իրավիճակի պատճառով մենք կոչ ենք անում Բուլղարիայի քաղաքացիներին զերծ մնալ դեպի այդ երկիր ցանկացած ուղևորություններից:

Մենք խնդրում ենք Ուկրաինայի տարածքում գտնվող Բուլղարիայի քաղաքացիներին վերանայել այդ երկրից հեռանալու հնարավորությունը ներկայում ցանկացած հասանելի տրանսպորտային միջոցով»,-ասվում է նախարարության հայտարարության մեջ:

Բուլղարիայի ԱԳՆ-ն նշել է, որ անհրաժեշտության դեպքում Ուկրաինայի տարածքում գտնվող Բուլղարիայի քաղաքացիները կարող են դիմել Կիևում Բուլղարիայի դեսպանատուն, Օդեսայում գլխավոր հյուպատոսություն, ինչպես նա էլեկտրոնային նամակ գրել այդ ներկայացուցչություններին: