Լրահոս
Միջազգային
18:20
27.08.22
113

Բորջոմիի կիրճում հրդեհի հիմնական օջախները մարվել են

Img default alt hy

Բորջոմիի մունիցիպալիտետում ՆԳՆ ստորաբաժանումների կողմից հրդեհների տեղայնացման աշխատանքները ողջ գիշեր ակտիվ ընթացքի մեջ են եղել։

ՆԳՆ տեղեկատվության համաձայն՝ այս պահին հրդեհի հիմնական մասը մարվել է, աշխատանքներ են տարվում ակտիվ օջախների ուղղությամբ։ «Shantnews»-ի փոխանցմամբ՝ հաղորդում է 1tv.ge-ն։

«Հրդեհի մարման գործընթացին շարունակում են մասնակցել ՆԳՆ, ՊՆ, Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության տարբեր գերատեսչությունների աշխատակիցները, ինչպես նաև բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության համապատասխան ծառայությունների աշխատակիցները։

Առավոտից իրենց աշխատանքը վերսկսել են նաև սահմանային ոստիկանության ուղղաթիռները և Թուրքիայի Հանրապետության հատուկ հրշեջ ինքնաթիռները», – հայտնել են ՆԳՆ-ից։