Լրահոս
Քաղաքական
20:21
16.09.24
172

Բլինքենը կարևորել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղության ձեռքբերումը

Img default alt hy

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղության հասնելու կարևորությունը:

Բլինքենը հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները շարունակելու է ջանքեր գործադրել այդ նպատակին հասնելու համար:

Նա դրական քայլ է համարել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի ոլորտում ձեռքբերումները, այդ թվում ՝ 2024 թվականի օգոստոսի 30-ին համապատասխան կարգով պետական սահմանի դելիմիտացիայի հանձնաժողովների համատեղ գործունեության մասին դրույթի ստորագրումը։

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանում COP29-ի անցկացմանը: Մտքեր են փոխանակվել նաև Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ հարաբերությունների հարցերի վերաբերյալ: