Լրահոս
Հասարակական
17:50
13.12.24
353

Բենզինը լցրել էր վրեն, որ իրեն վառի. մեկ տոննա միս են տարել, մարդկանց ձերբակալել՝ Գումի շուկայում

Երևանի Գումի շուկայում այսօր լուսադեմին ընդհարումներ են եղել կարմիր բերետավորների և մսավաճառների միջև: Դրությունը լարվել է, երբ իրավապահները սկսել են առգրավել այն մսերը, որոնք սպանդանոցային մորթի մասին փաստաթղթեր չեն ունեցել: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցներն այսօր ոստիկանների ուղեկցությամբ էին գնացել մսի կրպակներում ստուգումներ անցկացնելու: 

Մսավաճառների հավաստիացմամբ՝ ամբողջ տարին որևէ ստուգող չի այցելում իրենց և միայն Ամանորի շեմին են գալիս՝ իրենց զրկելու օրվա հաց վաստակելու հնարավորությունից, իսկ սպանդանոցային մորթի փաստաթղթեր չունեն, որովհետև իրենց բնակավայրերում սպանդանոցներ չկան: