Լրահոս
Միջազգային
11:40
26.01.25
349

Բելառուսում մեկնարկել են նախագահական ընտրությունները

Img default alt hy

Այսօր՝ հունվարի 26-ին, Բելառուսում նախագահական ընտրություններ են անցկացվում, հայտնում է ԲելՏԱ-ն։

Երկրում ձևավորվել է 5325 ընտրատեղամաս, որոնք բաց կլինեն տեղական ժամանակով ժամը 8:00-ից մինչև 20:00-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ հունվարի 21-ից 25-ը տեղի է ունեցել վաղաժամկետ քվեարկություն։ Բելառուսի Հանրապետության նախագահի ընտրություններում վաղաժամկետ քվեարկել է ընտրացուցակներում ընդգրկված քաղաքացիների 41,81 տոկոսը:

Նախագահն ընտրված կհամարվի, եթե նրա օգտին քվեարկեն ընտրությունների մասնակիցների կեսից ավելին։

Բելառուսում ընթացող ընտրությունները վերահսկվում են ավելի քան 44,000 ազգային և մոտ 500 միջազգային դիտորդների կողմից:

Բելառուսի ներկայիս ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի մրցակիցներն են Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության նախագահ Օլեգ Գայդուկևիչը, ձեռնարկատեր Աննա Կանոպացկայան, Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Սերգեյ Սիրանկովն ու Աշխատանքի և արդարության հանրապետական ​​կուսակցության նախագահ Ալեքսանդր Խիժնյակը։