Լրահոս
Միջազգային
13:20
15.02.22
211

Բելառուսն ու Մերձդնեստրն անհապաղ լքելու հորդոր է արել ԱՄՆ Պետդեպը

Img default alt hy

ԱՄՆ Պետդեպից լրատվամիջոցներին հայտնել են, որ Մինսկում ԱՄՆ դեսպանատունը ամերիկացիներին հորդորել է անհապաղ լքել Բելառուսը, որտեղ օրենքների ինքնակամ կիրառման եւ ձերբակալման վտանգ, ինչպես նաեւ Ուկրաինայի հետ Բելառուսի սահմանի ամբողջ երկայնքով ռուսական ռազմական անսովոր ներկայության սպառնալիք կա։

«Բելառուսում գտնվող ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ մեկնեն կոմերցիոն կամ մասնավոր միջոցներով»,- ասված է հաղորդագրությունում։

Բացի դրանից՝ Պետդեպը խորհուրդ է տվել մուտք չգործել Մոլդովայի տարածք` հորդորելով ԱՄՆ քաղաքացիներին անհապաղ լքել Մերձդնեստրը։