Լրահոս
Հայաստան
15:20
16.02.22
646

Բելառուսի ԱԳ նախարարը մեկնաբանել է Լուկաշենկոյի՝ Հայաստանի մասին ասված խոսքը

Img default alt hy

Մինսկի և Երևանի միջև դիվանագիտական սկանդալի մասին խոսք լինել չի կարող, այդ մասին Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ՝ մեկնաբանելով նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի` Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում Հայաստանի մասին արած հայտարարությունները։

Մակեյի խոսքով՝ Հայաստանում որոշ քաղաքական ուժեր այդ թեմային չափազանց մեծ ուշադրություն են դարձրել։ Նա նշել է, որ պետք է հարցազրույցն ամբողջությամբ դիտել։

«Այնտեղ ոչ մի հիշատակում չի եղել այն մասին, որ որևէ մեկին ստիպում են անդամակցել ինչ-որ ինտեգրացիոն միավորման... Ես ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչ խոսակցություններ են տարածվում ինչ-որ դիվանագիտական սկանդալի մասին», - ընդգծել է Բելառուսի ԱԳ նախարարը: