Լրահոս
Իրավական
20:00
29.07.25
364

Հրայր սարկավագ Հակոբյանը ազատ կարձակվի

Img default alt hy

Հեղաշրջման պլանի քրեական վարույթով կալանավորված Հրայր սարկավագ Հակոբյանը ազատ կարձակվի, նրա խափանման միջոցը փոխվել է բացակայելու արգելքով և վարչական հսկողությամբ, «Sputnik Արմենիա»-ին հայտնել է պաշտպան Հովսեփ Սարգսյանը։

Ի դեպ, Հրայր սարկավագ Հակոբյանը առաջին մարդն է այս գործով 16 կալանավորվածներից, որ ազատ է արձակվում։

Նա հունիսի 26-ին  կալանավորվել էր երկու ամսով։