-
Հայլուր
Հայլուր 18։30 Սկանդալային գրությունը նախարարությունում է. ընդդիմադիր դաշտը մաքրելու փո՞րձ
18:3016.06.26 -
Իրավական
Բացահայտվել է մայրաքաղաքում տեղի ունեցած գողության դեպքը. կասկածյալը 21-ամյա երիտասարդ է
17:3516.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-ը կանխել է Սպիտակ տան վրա հարձակվելու համակարգված ահաբեկչական դավադրություն․ Վենս
17:2516.06.26 -
Միջազգային
Իրանը դիմակայել է լուրջ հարվածների, ինչի շնորհիվ Թեհրանին հաջողվել է ԱՄՆ-ին ծնկի բերել․ Ynet
17:1316.06.26 -
Հայաստան
Անկլավները Հայաստանում. ամենամեծ անկլավ դարձած պատմական Վերին Ոսկեպարը. «Հետք»
17:0516.06.26 -
Քաղաքական
ՀՀ տնտեսությունը զոհաբերվում է ներքաղաքական և աշխարհաքաղաքական կոնյուկտուրային. քաղաքագետ
16:4016.06.26 -
Միջազգային
Հարվածներ՝ Մոսկվային. G7-ը Ֆրանսիայում քննարկում է «Ուկրաինայում խաղաղության կառուցումը»
16:3316.06.26 -
Տարածաշրջան
Թուրքիայի ԱԳ նախարարը անդրադարձել է հայ-ադրբեջանական կարգավորման հեռանկարներին
16:2516.06.26 -
Միջազգային
Թուրքիան պատրաստ է միջնորդել ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլում. Հաքան Ֆիդան
16:0816.06.26 -
Միջազգային
Իրանական ակտիվների ապասառեցում․ Քաթարը մանրամասներ է հայտնել բանակցություններից
15:3816.06.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Ադրբեջանի հետ «խաղաղությունը» տնտեսական խթան է համարում Փաշինյանը
15:3016.06.26 -
Քաղաքական
TRIPP նախագիծը հարցականի տակ է, իսկ իշխանության քաղաքականությունը՝ անհեռատես․ Նարեկ Մանթաշյան
15:0016.06.26 -
Իրավական
Ենթադրում եմ՝ եղել է. ոստիկանի կցկտուր պատասխանները՝ Լևոն Քոչարյանի հարցերին
14:5016.06.26 -
Միջազգային
ԵԽ նախագահը պահանջում է ստուգել եվրապատգամավոր Կարտայզերին՝ ՌԴ-ի հետ շփումների պատճառով․ Politico
14:4516.06.26 -
Միջազգային
Թրամփը, Մակրոնը և Զելենսկին քննարկել են ուկրաինական կարգավորման հարցը․ ԶԼՄ
14:1616.06.26 -
Իրավական
Փամբակ գետն ընկած երկու երեխաների դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. 24News
14:0916.06.26 -
Հասարակական
Մամա ջան, օգնի՛ր. նոր մանրամասներ՝ գետն ընկած փոքրիկ աղջիկների որոնումներից
13:2616.06.26 -
Միջազգային
Մակրոնը Զելենսկուն խոստացել է օգնել G7-ի շրջանակներում հանդիպումներ կազմակերպելու հարցում․ Euronews
13:1916.06.26 -
Քաղաքական
ՔՊ-ի ԿԸՀ-ն ապացուցեց՝ կարևորը ոչ թե ընտրողն է, այլ արդյունքները հաշվողը․ Արա Պողոսյան
13:0016.06.26 -
Քաղաքական
Հայաստանի ադրբեջանացումը սկսվում է քաղաքական համակարգի ադրբեջանացումից․ Զուրաբյան
12:2316.06.26 -
Միջազգային
Ռազմական գործողությունների դադարեցումը Իրան-ԱՄՆ հուշագրի ամենակարևոր մասն է․ Արաղչի
12:1616.06.26 -
Միջազգային
Հորմուզի նեղուցում նավարկության վերականգնման համար շաբաթներ կպահանջվեն․ FT
12:0716.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլը կմեկնարկի հուշագրի ստորագրումից հետո․ Արաղչի
12:0016.06.26 -
Հասարակական
Փամբակ գետում վաղ առավոտից վերսկսել են երեկվանից որոնվող 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները
10:1916.06.26 -
Մամուլի տեսություն
Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ»
09:5916.06.26 -
Մամուլի տեսություն
Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ»
09:5016.06.26 -
Մամուլի տեսություն
Դանիել Իոաննիսյանն ու «Անկախ դիտորդը» դատարանում են՝ ընդդեմ Աննա Հակոբյանի. «Ժողովուրդ»
09:4716.06.26 -
Մամուլի տեսություն
Գյուղացին՝ իշխանական սին խոստումների պատանդ. եվրոպական «դրախտն» ու իրականության դառնությունը. «Փաստ»
09:2516.06.26 -
Մամուլի տեսություն
ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ»
09:2016.06.26 -
Միջազգային
Իրան-ԱՄՆ համաձայնագրի գլխավոր սպառնալիքը. Իսրայելը կենթարկվի՞ Թրամփի որոշմանը
23:5415.06.26 -
Հասարակական
Շոկի մեջ են քաղաքացիները սպասվող թանկացումներից. սոցիալական բողոք է հասունանում
23:3915.06.26 -
Քաղաքական
Բաքվի «շնորհավորանքը». Հաջիևին Դիլիջան ուղարկելուց հետո Ալիևն էլի խոսում է «Զանգեզուրի միջանցքից»
23:2615.06.26 -
Քաղաքական
Իշխանությունը լեգիտիմ չէ. 6 ուժերի հայտարարությունը և ընդդիմության հետագա քայլերը
22:4715.06.26 -
Իրավական
Ձերբակալված կա օրգովցի 12-ամյա երեխայի օրգանիզմում թմրանյութ հայտնաբերելու գործով
22:0915.06.26 -
Հասարակական
Գետն ընկած 13-ամյա աղջկան տեսնող է եղել. երկու քույրերին դեռ որոնում են Փամբակի ջրերում
21:4215.06.26 -
Զինված ուժեր
Հունիսի 17-25-ը Հայաստանում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2026» զnրավարժությունը․ ՊՆ
21:3015.06.26 -
Քաղաքական
Կես միլիոն քաղաքացի կաշառակե՞ր է. ընտրակաշառքի գործերով դատարանը դեռ ոչ մեկին մեղավոր չի ճանաչել
21:1815.06.26 -
Հասարակական
Դաժան ծեծի հետևանքով 24-ամյա զինծառայողի 2 աչքն էլ կուրացել է․ կա մեկ կալանավորված. News.am
21:1015.06.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Սկանդալներ՝ հետընտրական Հայաստանում. քաղաքական ճգնաժամի վտանգը մեծանում է
20:3015.06.26 -
Քաղաքական
Հատուկ պահպանվող տարածքից տեսանյութն ինչպե՞ս է հայտնվում փաշինյանական ալիքում. պարզ հարցեր՝ ԱԱԾ-ին
20:1715.06.26 -
Հասարակական
ԿԸՀ-ի որոշումը խնդրահարույց է ընտրական օրենսդրության և վստահության տեսանկյունից. «Ականատես»
20:0915.06.26 -
Հասարակական
Վտանգավոր նախադեպ է ստեղծվում ԿԸՀ սկանդալային որոշումից հետո. իրավական գնահատականներ
19:5815.06.26 -
Հասարակական
Հայտնաբերվել է 476 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
19:4615.06.26 -
Տնտեսական
Թանկացումն անխուսափելի է դառնում. շղթայական գնաճ է առաջացնելու ակցիզային հարկի բարձրացումը
19:0015.06.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Երեխա է գետն ընկել. Փամբակում որոնում են 7 և 13 տարեկան քույրերի
18:3015.06.26 -
Հայաստան
Շրջանառության մեջ է դրվում Ալեք Մանուկյանի ծննդյան 125-ամյակին նվիրված հուշադրամ
17:1215.06.26 -
Իրավական
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում
16:3415.06.26 -
Քաղաքական
Նարեկ Կարապետյանի ելքն արգելող որոշում քննչական մարմինները չեն կայացրել. «Փաստինֆո»
16:3315.06.26 -
Հասարակական
Լեռնային շրջաններում դիտված կարկուտը որոշ չափով վնասել է գյուղատնտեսական մշակաբույսերը
16:0515.06.26 -
Քաղաքական
Փաշինյանը Աննա Հակոբյանին գործուղում է ԱՄՆ՝ Առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի միջոցառմանը
15:5315.06.26 -
Հասարակական
Կոտայքում աղբատարը բախվել է կայանված «Lincoln»-ին, վերջինը հայտնվել է ծառերի մեջ․ կան վիրավորներ
15:4515.06.26 -
Քաղաքական
Երևանը սխալ թույլ կտա, եթե կողմնորոշվի դեպի «Արևմուտքի օգնությունը». Նարիշկին
15:3915.06.26 -
Տարածաշրջան
Իրանը 60 օրով անվճար կդարձնի անցումը Հորմուզի նեղուցով. ԱՄՆ-ն համաձայնել է նոր կարգին
15:2015.06.26 -
Հասարակական
ՀՊՏՀ-ի Գյումրու մասնաճյուղի աշխատակազմը բոյկոտ է հայտարարել. դեմ են նոր տնօրենի նշանակմանը
14:5815.06.26 -
Հասարակական
Կապանում դեղնանարնջագույն գունավորմամբ ջրերի հոսքի դեպքի առթիվ հարուցվել է վարչական վարույթ. ԲԸՏՄ
14:1115.06.26 -
Հասարակական
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց կազմակերպել Բաքու
13:1215.06.26 -
Հասարակական
Սարգիս Ստեփանյանը ստացել է Գլենդելի հրշեջ վարչության «Պատվո հուշադրամ» (տեսանյութ)
12:4515.06.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Ալիևը «գոտեպնդում է» Փաշինյանին. ինչո՞ւ էր Հայաստան գործուղվել Հաջիևը
12:3015.06.26 -
Քաղաքական
ՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ
12:1515.06.26 -
Հասարակական
Քաղաքապետարանը հրապարակել է Կիևյան կամրջի փակ լինելու պատճառով առաջարկվող ուղեգծերը
12:0215.06.26 -
Հասարակական
Խոշոր հրդեհ «Ամառ» ռեստորանային համալիրում. բժիշկները օգնություն են ցուցաբերել մի քանի քաղաքացու
11:2615.06.26 -
Հասարակական
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
09:4515.06.26 -
Իրավական
12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է
23:4414.06.26 -
Քաղաքական
Փախնողը բոլորին իր աչքով է նայում․ թուրքը Ռոբերտ Քոչարյանի թիկունքը չի տեսել․ Նարեկ Մանթաշյան
23:3014.06.26 -
Քաղաքական
Քոչարյանը պայքարել է, նստել է, էլի պայքարել ու շարունակելու է պայքարել. Ագնեսա Խամոյան
22:4214.06.26 -
Քաղաքական
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տվել դուրս գալ Հայաստանից. Բագրատ Միկոյանի մեկնաբանությունը
22:1714.06.26 -
Քաղաքական
Կրիմինալ, թաղային խուժան, ձերբակալություններ. ընտրախախտումների խայտառակ բացահայտումներ
21:5014.06.26 -
Միջազգային
Իրանն ու ԱՄՆ-ը ի՞նչ համաձայնագիր են պատրաստվում ստորագրել. մանրամասներ են հրապարակվել
21:3014.06.26 -
Միջազգային
Ուկրաինայի հակամարտության ավարտը հեռանկարներ կբացի ԱՄՆ-ի և Ռուսաստանի կապերի համար․ Թրամփ
21:1014.06.26 -
Հասարակական
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Volkwagen»-ը․ կա վիրավոր
20:5414.06.26 -
Միջազգային
Սլովակիայի վարչապետը քննադատել է Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ ԵՄ-ի մոտեցումը
20:2014.06.26 -
Քաղաքական
1 ժամվա մեջ ԿԸՀ-ն պետք է հրապարակի իր որոշումը վերաքվեարկության վերաբերյալ. Վարդևանյան
19:5414.06.26 -
Միջազգային
Թրամփը Իսրայելին և «Հեզբոլլահին» կոչ է արել դադարեցնել հարձակումները՝ գործարքը չխափանելու համար
19:2614.06.26 -
Քաղաքական
Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից. այցը կրում է անձնական բնույթ
18:3314.06.26 -
Քաղաքական
Դիլիջանում կայացել է Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնականի հանդիպումը․ ի՞նչ են քննարկել
17:2714.06.26 -
Հայաստան
Ուղիղ I Ընդդիմության բողոքի ակցիան` ԿԸՀ֊ի դիմաց։ ԿԸՀ֊ն ամփոփում է քվեարկության արդյունքները
17:2014.06.26 -
Քաղաքական
«Սա ընտրողների քվեին տեր կանգնելու հարց է». Վարդանյանը կոչ է անում մասնակցել այսօրվա հավաքին
16:1014.06.26 -
Հասարակական
Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ նոր նշանակումներ են կատարվել հայոց թեմերում
14:4414.06.26 -
Միջազգային
ԵՄ արտաքին քաղաքականության շուրջ լարվածությունը աճում է. բարեփոխման նախագիծն ու ներքին վեճերը
13:5014.06.26 -
Աշխարհ
Մահից է պրծել ծովային հսկան. ռուս փրկարարները հանել են ծովառյուծի խեղդող վզկապը
13:3014.06.26 -
Քաղաքական
«Ուժեղ Հայաստանը» պահանջում է չեղարկել հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները
12:3614.06.26 -
Քաղաքական
«Մեր ներկայությունը շատ կարևոր է». կհանդիպենք այսօր` ժամը 18:00-ին, ԿԸՀ-ի դիմաց․ Իշխան Սաղթելյան
12:2714.06.26 -
Հասարակական
Երևանում 38-ամյա վարորդը «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված դեսպանատան ավտոբուսի մեջ
12:1914.06.26
BBC-ի հակաղարաբաղյան հաղորդումը. Բրիտանական և Փաշինյան֊Տեր֊Պետրոսյան շրջանակները զուգահեռվում են
BBC֊ի ռուսական ծառայությունը «Ով գնդակահարեց ցուցարաներին Երևանում 2008֊ի՞ն. հետաքննությունը ցույց է տալիս Ղարաբաղի ջոկատին» վերնագրով նյութ է հրապարակել, թե իբր ՀՔԾ֊ն գտնում է, որ 2008֊ի մարտի 1֊ին «ցուցարաներին գնդակահարել են» Արցախից եկած ուժայինները Արցախի պաշտպանության բանակի փոխհրամանատար գեներալ մայոր Սամվել Կարապետյանի(Օգանովսկի) գլխավորությամբ։
Երեք անգամ այս պնդումը արվում է նյութում, որը, ըստ BBC֊ի հիմնված է նախաքննական մարմնից (ՀՔԾ) արտահոսած փաստաթղթերի վրա։
Գեներալ Կարապետյանը ի պատասխան ասել է news.am-ին. «Այն իրականության հետ որեւէ աղերս չունի։ Կարծում եմ՝ սա պատվեր է մեր հարեւանների կողմից»։
Այն, որ 2008֊ի մարտի 1֊ին ցուցարաների գրոհը դիմադրել են միայն ոստիկանության ստորաբաժանումները, երևում է նաև այն հանգամանքով, որ բախումների ժամանակ ոստիկանության ծառայողներից 2֊ը սպանվել են և 220֊ըվիրավորվել, իսկ որևէ վիրավոր կամ սպանված զինվորական չկա։
Սակայն եթե նույնիսկ թեկուզ չհիմնավորված վարկած էր առաջ քաշվելու, թե Արցախից եկած զինվորներն են գնդակահարել 10 հոգուն, ապա լրագրողական բարեխղճությունը առնվազն պահանջում էր մարտի 1֊ի 10 զոհերի սպանության հանգամանքները պատմել, որից կերևար, որ սպանվածներից երկուսը ոստիկան են եղել, որոնցից մեկը զոհվել է ցուցարների կողմից նետված նռնակից, մյուսը ցուցարների կողմից արձակված կրակոցից, որ ցուցարարներից երեքը սպանվել են ցույց ցրող ոստիկանական հատուկ միջոց չերեմուխայից։ Իսկ մյուս զոհերն էլ սպանվել են տարբեր տեսակի զենքերից՝ ավտոմատ, ատրճանակ, դիպուկահար հրացան։
Այսուհանդերձ, BBC֊ին «մոռանալով» թե ում էր մեղադրում 10հոգու սպանության մեջ, խոսում է նաև այն մասին որ մարտի 1-ին սպանված Զաքար Հովհաննիսյանի սպանության մեղադրանքով կալանվարովել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ Գեղամ Պետրոսյանը։ Զաքար Հովհաննիսյանի քրոջ՝ Մարիամ Հովհաննիսյանի խոսքն է մեջբերում թե՝ «նոր իշխանությունը մի տարում ողբերգության բացահայտման համար արդեն արել է ավելին քան նախկինները 10 տարիների ընթացքում։
Սակայն BBC֊ին այնքան բարեխղճություն չի ունեցել, որ իր օգոստոսի 7֊ի նյութում չի հաղորդում, որ օգոստոսի 4֊ին կալանքից ազատվել է Գեղամ Պետրոսյանը։ Ըստ մամուլի հաղորդագրությունների ձգաբանական փորձաքննությունը ցույց է տվել, որ Գեղամ Պետրոսյանի ատրճանակից չի սպանվել Զաքար Հովհաննիսյանը։
Երբ խոսքը վերաբերում է Մեծ֊Բիրտանիայի արտաքին քաղաքականությանը, բարեխղճության դասեր տվող BBC֊ին կեղծ լուրերի գրոհ է սկսում։
Թե ինչպես է BBC֊ին կեղծում իրականությունը, կարող եք իմանալ հետաքննող լրագրող Ջոն Պիլջերի(John Pilger) ֆիլմերից և հոդվածներից (օրինակ նայեք «Պատերազմ որ դուք չեք տեսել»( The War You Don’t See) ֆիլմը, ուր նաև BBC֊ի նախկին թղթակիցն է խոսում, թե ինչպես էին «լուրերով» մանիպուլիացնում հասարակությունը)։
BBC֊ի այս վերջին թողարկումն էլ արտահայտում է Մեծ Բրիտանիայի շահերը, որ Ադրբեջանի իշխանությունների թիկուքն է և պաշտպանում է Ղարաբաղյան կարգավորման ադրբեջանական դիրքորոշումը, և այս կոնտեքստում էլ BBC֊ին վարկաբեկում է Արցախը։
Բրիտանականան ադրբեջանամետ քաղաքականության մի քանի օրինակ.
Եվրախորհրդի նախկին գլխավոր քարտուղար բրիտանացի Թերի Դևիսը, որը, սատարում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, Ղարաբաղը համարում Ադրբեջան, իսկ 2007-ին Լեռնային Ղարաբաղում անցկացված ընտրությունները ծաղրական տոնով համեմատել էր Եվրոպայում սեքսուալ փոքրամասնությունների խոսքի ազատության սահմանափակման դեպքերի հետ:
Մեկ այլ բրիտանացի պատգամավոր, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամ Մայքլ Հենկոկը ողջունեց Ադրբեջանում 2008-ին անցկացված սահմանադրական փոփոխությունները, որոնց համաձայն նույն անձը կարող է անընդհատ վերընտրվել նախագահ, հայտարարելով, թե դա ադրբեջանական ժողովրդի ընտրությունն է. «Մարդիկ իրավունք ունեն նախագահ ընտրել նրան, ում ուզում են, ինչքան ուզում են ու քանի անգամ ուզում են»:
Դեռ 2008֊ին Բրիթիշ Փեթրոլիումը (BP) Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի 11 բաժնետերերի շարքում ուներ 30,1 տոկոս մասնաբաժին: Բացի այդ, BP-ն ունի 34,1 տոկոս մասնաբաժին Ազերի-Չիրագ-Գունեշլի նավթավայրային կոմպլեքսից, 25,5 տոկոս` Հարավկովկասյան (Բաքու-Թբիլիսի-Էրզրում կամ Շահ-Դենիզ) նավթամուղից և ևս 15 տոկոս` Ալով-Ալբորզ նավթավայրից:
BBC֊ի հաղորդման մեջ թերևս հատուկենտ ճիշտ բաներից մեկն այն է, որ մարտի 1֊ին Սամվել Կարապետյանի հրամանատարությամբ Արցախից զորամիավորում եկել է։ Սակայն BBC֊ին լռում է, որ մարտի 1֊ին նախագահի կողմից արտակարգ իրավիճակ մտցվելուց հետո Հայաստանի տարբեր մարզերից ևս զորամիավորումներ են Երևան բերվել տարբեր պետական օբյեկտներ հսկելու համար։
Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո, անմիջապես բացելով մարտի 1֊ի գործը, փորձեց տանել այն ուղղությամբ, որի մասին խոսում է BBC֊ն՝ զոհերը կապել Արցախից բերված զորամիավորման հետ ու նաև մարտի 1֊ի գործը տեղավորեցնել նախապես մշակված սցենարի մեջ՝ թե իշխանությունը «խաղաղ ցուցարարների վրա կրակելու հրաման է տվել»։
Մարտի 1֊ի գործը դեռ գարնանը ուղարկվել է դատարան, որտեղ ամբաստանյալի աթոռին նստած 4 հոգուց ոչ մեկին չի մեղսագրվում սպանություն կամ սպանություն հրաման տալու արարք։
Երկրորդ նախագա Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և պաշտպանության նախկին փոխնախարար Յուրի Խաչատուրովը մեղադրվում են քրեական օրենսգրքի 300.1հոդվածով՝ սահմանդրական կարգը տապալելու մեղադրանքով (մեղադրանքի հիմքում ընկած է երկու փաստաթուղթ՝ Պաշտպանության նախարարի 2008 թ. փետրվարի 23֊ի 0038 հրամանը, ըստ որի բանակը բերվում էր զորանոցային վիճակի, և մարտի 1֊ին նախագահի կողմից արտակարգ վիճակ մտցնելու հրամանագիրը)։
Մինչև այժմ բացահայտված չի, թե ում կողմից են սպանվել մարտի 1֊ի զոհերը։
BBC֊ի հաղորդումը, թե Արցախից եկած ջոկատը «տեղակայվել էր նախագահի նստավայրում, և նրանց այցելել են երկու նախագահներ՝ Ռոբերտ Քոչարյաննն ու Սերժ Սարգսյանը», 86 հատորանոց քրեական գործում գոյություն չունի,֊ այդ մասին հաղորդում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը։
Սիվիլնեթին տված հարցազրույցում փաստաբանը տեղեկացնում է, որ Սամվել Կարապետյանի հրամանատարությամբ զորամիավորումը, ըստ Կարապետյանի ցուցմունքի, մարտի 1֊ին եղել է միայն Կառավարության շենքի ներսում։ Իսկ BBC֊ն իր հաղորդումը վերցրել է Սամվել Կարապետյանի հարցաքննության արձանագրության մեջ քննիչի տված հարցից.
Քննիչը հարցնում է.
«Առանձնացած 60 հոգիանոց խմբից ցուցարարների վրա կրակելու պատրաստակամություն է հայտնել 20 հոգի, այնուհետև նրանց տեղափոխել են ՀՀ նախագահի նստավայր և տեղավորել նկուղային հարկում, որտեղ հանդերձավորել են դաշտային սպայական հանդերձանքով, գործով ձեռք բերված տվյալներից 20հոգիանոց խմբի անմիջական ղեկավար է նշանակվել…(անունը չի ասվում) ձևավորվել է 4 փոքր խմբեր, որոնք ուղարկվել են փոքր կենտրոնական փողոցներ կատարել են հատուկ առաջադրանք, կրակել են ժողովրդի վրա։ Ի՞նչ կասեք այս մասին»։
Կարապետյանը պատասխանում է.
«Իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են, ժողովրդի վրա կրակելու հրաման ոչ ոք չի տվել, քանի որ չգիտեի թե ինչ խնդիր են առաջադրել»։
Այն որ BBC-ին հայտարարում է թե «նախաքննությունը գտնում է, որ ցուցարների գնդակահրությունը ղեկավարում էր գեներալ մայոր Սամվել Կարապետյանը», իրականում քննիչի պատմողական նախադասության ձև ունեցող հարցն է ուղղված վկա Սամվել Կարապետյանին։
Քոչարյանի մյուս պաշտպան Հովհաննես Խուդոյանը պնդում է, որ գործում չկա ոչ մի ցուցմունք, որ BBC֊ի հրապարակածը հաստատվեր.
«Եթե գոնե մեկ ցուցմունք լիներ, որ այդ հանգամանքը հաստատվել է, հիմա վաղուց աղմուկն արդեն լսել էիք, վաղուց այդ ամենը տեղադրվել էր մեղադրական եզրակացության մեջ», ֊ասում է նա։
10 տարի ՀԱԿ շրջանակների կողմից տարածվող պրոպագանդան, թե բանակին «խաղաղ ցուցարների» վրա կրակելու հրաման է տրվել (նաև տարածվում էր թե Ղարաբաղից բերված զորքն է կրակել), իշխանափոխությունից հետո գնաց, տեղավորվեց քննիչի հարցում, որն ավելի շատ պնդում է, քան հարց (մարտի 1֊ի վերաբերյալ պրոպագանդիստական աշխատանքի մասին՝ «Մարտի մեկի գործը. հին կինոն քննչական փաթեթավորմամբ կամ Հայաստանի կորսված լրագրությունը»)։

մայիսի 9֊ին Նիկոլ Փաշինյանի «ոմանք փորձում են Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ» հայտարարությունից հետո հակաղարաբաղցիական նոր ալիք բարձրացավ։ Այս գրառումը մինչ BBC֊ի նյութն է, որ վկայում է թե մարտի 1֊ի վերաբերյալ հակաղարաբաղցիական սև քարոզչությունը ինչքան շատ է տարածված
BBC֊ի նյութը ոչ թե բացահայտում է անում, այլ «խոսում» է այն մասին, որ Հայաստանի կառավարությունը ճիգ է թափել մարտի 1֊ի զոհերը վերագրել Արցախի զինվորականներին, և չկարողանալով, խնդիրը լուծվում է քարոզչական հզոր հարթակների միջոցով։
Իշխանության ծրագրի տապալումը փորձում է «հաջողացնել» BBC֊ն՝ «քննիչի հարցը» շրջելով «փաստ»ի տեսք տալով, որը նաև տեսահոլովակով հրամցրել։

Քննիչի հարցը BBC-ն որպես բացահայտում է ներկայացնում. «գնդակահարող ջոկատին այցելել են նախագահները»
Բրիտանական և որոշ շրջանակների շահերի համընկնումը
Հակաղարաբաղցիական տրամադրություններ սկսեցին տարածել ՀՀՇ֊ական շրջանակները 1998֊ից, այն բանից հետո, երբ Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը, ապա Ղարաբաղից տեղափոխված երկու պաշտոնյաներ՝ Ներքին գործերի նախարար Սերժ Սարգսյանը և վարչապետ Ռոբերտ Քոչարյանը հեռացրին Լևոն Տեր֊Պետրոսյանին նախագահի պաշտոնից, այն բանի համար, որ նա համաձանվել էր Ղարաբաղյան կարգավորման փուլային տարբերակին, որտեղ Արցախի կարգավիճակի հարցը չէր մտնում։
Տեր֊Պետրոսյանը պնդում էր, որ Արցախի հարցում զիջումների չգնալու դեպքում երկրի վիճակը գնալով վատանալու է, որը խորհրդանշվեց նրա «Սերգո ջան, լավ չես ապրելու մինչև Ղարաբաղի հարցը չլուծվի» արտահայտությամբ։
Սակայն նրա կանխատեսումը չիրականացավ, հրաժարականից հետո երկրի հնա֊ն աճեց 6 անգամ, աղքատությունը 50 տոկոսով կրճատվեց, արտագաղթն էլ դադարեց։
1999 թ. հոկտեմբերի 27-ին Վազգեն Սարգսյանը սպանվեց, որից հետո ՀՀՇ֊ական շրջանակների քինախնդրության թիրախը մնացին նախագահ Ռոբերտ Քոչարյանը և Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը։
2008֊ին Տեր֊Պետրոսյանը, մասնակցելով նախագահական ընտրություններին, կրկին մարդկանց վատ կյանքի համար մեղադրեց Արցախը, այս անգամ հենց ղարաբաղցիներին՝ նրանց դեմ թունավորելով հանրությանը. Փետրվարի 28֊ի հանրահավաքին Տեր֊Պետրոսյանը հայտարարեց.
«Այս երկու մարդու պատճառով վերջին տասը տարում 15.000 մարդ Ղարաբաղից տեղափոխվել է Հայաստան, հիմնականում` Երևան։ Նրանցից յուրաքանչյուրին պաշտոն է տրվել: Դա բավական չէր, հիմա բիզնեսի ոլորտն է տրվում նրանց»։
Իսկ արդեն մարտի 1֊ին Տեր֊Պետրոսյանի ամենաակտիվ զինակից Նիկոլ Փաշինյանը ցուցարարներին գրոհի տանելով բղավում էր. «Մենք մեր քաղաքը պետք է ազատագրենք ղարաբաղցի տականքներից»։
Մարտի 1֊ի ցուցարարների հիմնական տրամադրությունը հակաղարաբաղյան էր, որ նկարագրված է Արմենաինաուի «Ներքին արյունահոսություն. ճգնաժամը հայաստանցիներին տրամադրել է ղարաբաղցիների դեմ» հաղորդման մեջ։
Տեր֊Պետրոսյանական շրջանակների հակաղարաբաղցիական սև քարոզչությունը թե «Ղարաբաղից եկան, ձեր կյանքը փչացրին», մարտի 1֊ից հետո դարձավ «Ղարաբաղից եկան, ձեզ վրա կրակեցին» թեզով, որը դարձավ մարտի 1֊ի գործի վերաբացման նպատակներից մեկը։
Հայաստանցիներին ղարաբաղցիների դեմ լարելու երկրորդ ալիքը սկսվեց անցյալ տարի արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից։
2018֊ի հուլիսի 28֊ին մարտի 1-ի գործով կալանավորվեց Արցախի 1֊ին և Հայաստանի 2֊րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, բայց դեռ դրա տակ չէր երևում հակաղարաբաղցիական միտումը։ Հաջորդ 2 կալանավորումներն ու կալանքից 2 ազատումները զուգորդվում էին հակաղարաբաղցիական տրամադրություններով։
2018֊ի դեկտեմբերի 9֊ի ԱԺ ընտրությունների նախընտրական արշավին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Արցախի ղեկավարների զավակները բանակում չեն ծառայել, Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը հակաճառեց՝ ասելով, թե կոնկրետ ո՞ր ղեկավարի մասին է խոսքը, որ, «օրինակ` Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի որդին ծառայել է բանակում, նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի որդին եւս ծառայել է, ծառայել են նաեւ Պաշտպանության բանակի հրամանատարի 2 որդիները»։ Փաշինյանը սաստել էր Արցախի նախագահ Բակո Սահակյանին, թե ինչպես է նրա մամուլի քարտուղարը համարձակվում իր խոսքը մեկնաբանել։
Ապա պաշտոնից ազատվեց Արցախի Պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, այն բանի համար, որ նրա մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը պատասխանել էր Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Սասուն Միքայելյանի այն խոսքին, թե իրենց հեղափոխությունն ավելի կարևոր էր, քան Արցախյան պատերազմում հաղթանակը։ Հասրաթյանը «Ֆեյսբուք»-ում արձագանքել էր. «Ե՞րբ է մարդու ասածը ոչ միանշանակ ընդունվում: Երբ ասելիք չունի, բայց ունի խոսելու ցանկություն: Ապացույցը Սասուն Միքայելյանի կողմից այսօր արված հայտարարությունը կամ ավելի ճիշտ՝ համազգային երևույթները մեկը մյուսին վերադասելու կամ ստորադասելու փորձը»:
Հարցին, թե իրեն պաշտոնից ազատելու պատճառը այս գրառո՞ւմն է, Մնացականյանը պատասխանել էր` միգուցե։
6 ամիս անց Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի և երրորդ նախագահ Բակո Սահակյանի երաշխավորությամբ մայիսի 18֊ին դատարանը կալանքից ազատեց Ռոբերտ Քոչարյանին, որից երկու օր անց Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Արցախում ուժեր կան, որոնք դավադրությամբ պատերազմ են ուզում հրահրել, տարածք հանձնել, և գցել իր կառավարության վրա։
Իսկ մայիսի 19֊ին, երբ վարչապետ Փաշինյանը հրահանգեց դատարանները շրջափակել, Երևանում ոստիկանները խուզարկելու համար կանգնեցրել էին Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի ավտոմեքենան։ 20 օր անց նրան ազատեցին պաշտոնից։ Նրանց միջև հակամարտությունը հրապարակային երևաց մայսի 9֊ին Արցախում, երբ Բալասանյանը հորդորեց լրագրողներին սահմանի թեժացման վերաբերյալ հարցեր տալ Փաշինյանին՝ հեգնելով Ալիևի հետ վերելակում նրա պայմանվորվածությունը։
Հայաստանում ժողովրդական բարձր վարկանիշ ունեցող Փաշինյանի հրահրումները թունավորեցին մթնոլորտը հակաղարաբաղյան տրամադրություններով, որոնց մասնակից դարձան մտավորականներ։
Բանաստեղծ Հակոբ Մովսեսը, ով Տեր֊Պետրոսյանի կառավարման տարիներինեղել է մշակույթի նախարար, հուլսի 11֊ին «Հրապարակին» ասում է. «Արցախյան կառավարող վերնախավը հիսուն տարի շարունակ ինքնապահպանության նպատակներով ստիպված էր եղել վարժվել թուրքական-ադրբեջանական սուլթանատի և սովետական կգբի-ի ներկայությամբ ապրելուն, կառավարման ու պետականության ուրիշ տրադիցիայի և հոգեբանության, ինչը բնական է․ դժբախտությունն սկսում է այն ժամանակ, երբ նա դա քարշ է տալիս մի ուրիշ միջավայր, որը նա դեռ պետք է յուրացնի։ Եվ ահա արցախցի երկու իշխանավորները եկան և մեր ողջ մտածողությունը լցրին հին՝ կոմունիզմի հայտնի մի ուրվականի և թուրանական պետության կառավարման ձևերի մեջ»։
Երգիչ֊երգահան Ռուբեն Հախվերդյանը ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Թագուհի Թովմասյանին պատկանող «Արմլուր» լրատվամիջոցին ասում է. «Ղարաբաղը ղարաբաղցիներինը չի»։
Դեռ անցյալ տարի երբ 1֊ին անգամ կալանվորեցին Ռոբերտ Քոչարյանին, որոշ հասարակական ակտիվիստներ նրան և ղարաբաղցիներին ընդհանարպես սկսեցին անվանել գյալմա, որ թարգմանվում է օտար, այսինքն ինչպես Գյումրիի «Ասպարեզ» լրագրության ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն է մշտապես գրում «Գյալմառոբ»։
Ժողովրդի մեջ ներդվրում է իր մի հատվածին որպես օտարի վերաբերվելու վարք։


ՀԱԿ համակիր, դերասան Աշոտ Ադամյանի ֆբ էջից
Հակաղարաբաղցիական տրամադրությունները այնքան ակնհայտ դարձան, ներազգային համերաշխությունը վտանգող , որ Համահայկական խաղերի առնչությամբ վարչապետ Փաշինյանը օգոստոսի 5֊ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակի ելույթում ասաց «Մենք պետք է հրաժարվենք այն մտածելակերպից, երբ իրար բաժանում ենք ղարաբաղցիների, իջեւանցիների, գյումրեցիների, սփյուռքահայերի։ համահայկական խաղերի բացմանը ելույթ ունենալով» «Արցախը Հայաստան է և վերջ, միացո՜ւմ»։

Հակաղարաբաղյան երկխոսություն Ֆեյսբուքում

Նույն ժողովրդի մեջ համակարտությունը գնալով ծավալվում է. ՖԲ֊ում պատասխան հակաղարաբաղցիական արշավին և «Գյալմա» պիտակին
Փաշինյանի ելույթից 2 օր անց է լույս տեսնում BBC֊ի հաղորդումը, որ նախապես վերնագրված էր «Կատարել են հանձնարարությունը֊ կրակել ժողովրդի վրա». ո՞վ է սպանել ցուցարարներին Երևանում 2008թվին», ապա րոպեներ անց BBC֊ին ինքը պատասխանում է իր տված հարցին վերնագրում հավելելով «Ղարաբաղի ջոկատ»։
BBC-ի հակաղարաբաղյան քարոզչությունը ջերմորեն ընդունեցին Հայաստանի իշխանական շրջանակները։ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը ՖԲ֊ում արձագանքեց՝ «Արժի կարդալ այս վարկածը»։

Ալեն Սիմոնյանը ՖԲ֊ում կիսել է BBC֊ի նյութը, որը նախնական վերնագրով է

BBC֊ի վերջնական վերնագիրը
BBC֊ի պասը վերցնում ու կեղծիքը տարածում են մյուս լրատվամիջոցները. «Ազատությունը» գրում է «Մարտի 1-ի գործով քննությունը կարծում է, որ ողբերգական այդ օրը ցուցարարների ուղղությամբ կրակ բացելու գործողությունը ղեկավարել է Արցախի գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը, ով հայտնի է Օգանովսկի մականվամբ՝ հաղորդում է բրիտանական BBC-ն»։ Իսկ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանին պատկանող 1in.am֊ը BBC֊ի պասը վերցնում, մշակում ու դատավճիռ է տալիս. «BBC֊ին բացահայտել է Մարտի 1֊ի սպանությունների հեղինակին. դա եղել է Արցախից բերված ջոկատը»։

Politik.am ֊ը գրում է, թե նախաքննաության նյութերը BBC֊ին է տրամադրել ՀԱԿ֊ի փաստաբան, Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը ՀՔԾ պետ Սասուն խաչատրյանի հրահանգով։ ՀՔԾ և ԱԱԾ պետերի գաղտնալսված հեռախոսազրույցից հայտնի էր դարձել, որ Վահե Գրիգորյանը այդ երկու ծառայությունների քարոզչությունն է անում իրավաբանի մասնագիտությամբ քողարկված։
Արդյո՞ք նա է հանձնել նյութերը։ Ակնհայտն այն է, որ BBC-ի հրապարակմամբ կապ է երևում բրիտանական և հակ֊«Իմ քայլ»֊ական մոտեցումների մեջ։
BBC֊ի սև քարոզչույթունը, ներծծվելով մամուլ, հասարակական կյանք, սոց ցանցեր, հակաղարաբաղյան մի նոր ալիք բարձրացրեց Հայաստանում, որ առավել համոզիչ է դարձնում այն վարկածը, թե մի ժողովրդի տարբեր ռեգիոնների բնակիչների մեջ հակամարտություն սարքելը, հայաստանցի֊ղարաբաղցի արհեստական առճակատումը հատուկ մշակված դավադրություն է։
Հեղինակ՝ Վահան Իշխանյան
Աղբյուրը՝ inknagir.org
-
17:52
16.06.26
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների վարչապետ Ռոբ Յետտենի հետ
Կարդալ ավելին
-
16:40
16.06.26
ՀՀ տնտեսությունը զոհաբերվում է ներքաղաքական և աշխարհաքաղաքական կոնյուկտուրային. քաղաքագետ
Կարդալ ավելին
-
15:46
16.06.26
Իշխող ուժը չունի բավարար մանդատներ, որպեսզի անցկացնի սահմանադրական հանրաքվե՝ Ալիևի պահանջով․ Նարեկ Կարապետյան
Կարդալ ավելին
-
15:00
16.06.26
TRIPP նախագիծը հարցականի տակ է, իսկ իշխանության քաղաքականությունը՝ անհեռատես․ Նարեկ Մանթաշյան
Կարդալ ավելին