Լրահոս
Հայաստան
12:02
23.01.22
135

Բազմաթիվ դպրոցների շենքեր այս ընթացքում դարձել են ռեստորաններ․ Ժաննա Անդրեասյան

Img default alt hy

Համավարակի ազդեցությամբ ամենաերկար դադարը Ուգանդայի դպրոցներում է։ Դպրոցները փակ են եղել շուրջ երկու տարի՝ 83 շաբաթ և բացվել են միայն այս հունվարի կեսերին, գրել է ԿԳՄՍՆ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։ 

«Ընդ որում, բազմաթիվ դպրոցների շենքեր այս ընթացքում վաճառվել են, դարձել ռեստորաններ, ավտոկայանատեղի և այժմ ուղղակի չեն գործում։ Խոսքը 15 մլն երեխաների մասին է, որոնց վերաբերյալ որոշում են կայացրել, որ ուղղակի մեկ տարի ավել կսովորեն։ 

Համավարակի ազդեցությամբ կրթական աղքատությունը կամ թերուսությունը դարձել է աշխարհում նոր տիպի անհավասարության ցայտուն ցուցանիշ»։