Լրահոս
Միջազգային
13:05
15.02.22
179

Բայդենը խուսափել է պատասխանել Ռուսաստանի՝ Ուկրաինա «ներխուժման» ժամկետի մասին հարցին

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը լրագրողներին շնորհավորել է Վալենտինի օրվա կապակցությամբ, երբ նրան հարց են ուղղել Ռուսաստանի՝ Ուկրաինա «ներխուժելու» մասին, որն իբր պետք է տեղի ունենա առաջիկա օրերին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

Միջադեպը տեղի է ունեցել Սպիտակ տան մոտ, ուր հանգստյան օրերը Քեմփ Դևիդ նստավայրում անցկացնելուց հետո նախագահը ժամանել է իր կնոջ՝ Ջիլի հետ։ Լրագրողները սկսել են հարցեր տալ, բայց Բայդենը կանգ չի առել նրանց հարցերին պատասխանելու համար։ Լրագրողներից մեկը հարցրել է, թե արդյոք ՌԴ-ի Ուկրաինա ներխուժումն իսկապես «այդքան մոտ է, քան երբևէ»:

Ի պատասխան ԱՄՆ նախագահն իջեցրել է դիմակն ու ասել՝ «Շնորհավորում եմ Սուրբ Վալենտինի կապակցությամբ»։