Լրահոս
Միջազգային
11:02
12.02.22
428

Բայդենը ստո՞ւմ է․ ԱՄՆ-ն ռազմական աջակցություն է ցուցաբերում Կիևին

Img default alt hy

Երեկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, թե իր երկիրը զորք չի ուղարկելու Ուկրաինա, այդ թվում՝ ԱՄՆ քաղաքացիների հնարավոր տարհանման համար, որպեսզի խուսափի ռուսական կողմի հետ ընդհարումից, իր բնորոշմամբ՝ համաշխարհային պատերազմի վերահաս տանգից։

Մինչդեռ Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը հայտնել է, որ ԱՄՆ-ն արդեն ռազմական օգնության 15 թռիչք է ուղարկել Ուկրաինա, և զենքի մատակարարումները կշարունակվեն։

«Արդեն տասնհինգ թռիչք և կլինի ավելին: Մոտ 90 տոննայից ավելի զինամթերք, «Javelin» համակարգեր և պաշտպանական օգնություն Ուկրաինայի զինված ուժերի համար, որոնք հաստատվել են նախագահ Ջո Բայդենի կողմից», - ասված է ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ: