Լրահոս
Միջազգային
15:05
11.05.23
136

Բախումները չեն դադարում Պակիստանում. հայտնում են 6 զոհի և 1600 ձերբակալվածի մասին

Պակիստանում չեն դադարում բախումները ոստիկանների և ձերբակալված նախկին վարչապետի  կողմնակիցների միջև։ Զանգվածային անկարգությունների հետևանքով՝ արդեն 6 զոհի, մոտ երեք տասնյակ վիրավորի մասին են հայտնում տեղական լրատվամիջոցները: 

Ավելի քան 1600 ցուցարար է ձերբակալվել: Նախկին վարչապետ Իմրան Խանի կողմնակիցները հրկիզել են ոստիկանական տեղամասերից մեկը, մի զրահապատ մեքենա: