Լրահոս
Սպորտ
11:52
13.01.23
109

«Բարսելոնայում» ես աշխարհի ամենաերջանիկ տղան էի. Ինյեստա

Img default alt hy

«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Անդրես Ինյեստան խոսել է կատալոնական ակումբում անցկացրած ժամանակաշրջանի մասին։

««Բարսելոնայում» ես աշխարհի ամենաերջանիկ տղան էի։ Եթե ինձ վիճակված է այնտեղ վերադառնալ, ապա ամեն ինչ այլ կերպ կլինի։ Ամեն ինչ կտարբերվի այն ժամանակվանից, երբ ես ֆուտբոլիստ էի։ Տեսնենք՝ ինչ է սպասվում մեզ ապագայում»,- «ArmSport.am»-ի փոխանցմամբ՝ Ինյեստայի խոսքերն է հայտնում The Athletic-ը։

Ինյեստան «Բարսելոնայի» սան է։ Հիմնական թիմում հանդես է եկել 2002-2018 թվականներին։