Լրահոս
Սպորտ
11:45
15.05.23
196

Բարսելոնան դարձավ Իսպանիայի չեմպիոն

Img default alt hy

Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում առաջատար «Բարսելոնան» հյուրընկալվեց «Էսպանյոլի» հետ։ Իսպանացի Չավիի գլխավորած թիմը հաղթեց 4:2 հաշվով և նվաճեց չեմպիոնի տիտղոսը։

Դուբլի հեղինակ դարձավ լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին։ Գոլ խփեցին նաև իսպանացի պաշտպան Ալեքս Բալդեն և ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեն։