Լրահոս
Հասարակական
21:30
15.02.22
208

Բարբարոսություն՝ օրը ցերեկով․ Իջևանի քաղաքապետարանը լուսանկար է հրապարակել

Img default alt hy

Իջևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով.

«Բարբարոսություն՝ օրը ցերեկով

Անգամ ամաչում եմ խոսել նման չարագործության մասին, բայց այլ ելք չկա. կատարվել է աններելի արարք։

Հիմնականում խոսքս ուղղում եմ աշխարհի ամենագեղեցիկ քաղաքների շարքում դասվող Իջևանի գիտակից մարդկանց, որոնք կարող էին բռնել այդ չարագործների ձեռքը ։

Քաղաքը 15 տարի շարունակ չի ունեցել նման ժամանակակից աղբատար մեքենա և մեծաքանակ հարմարավետ աղբամաններ։ Հիմա, փառք Աստծո, ունենք և համայնքապետարանի կոմունալ ծառայության աշխատակիցները պատասխանատվությամբ կատարում են իրենց աշխատանքը։

Բայց արի ու տես, թե ինչպիսի դիտավորությամբ կամ խելապակասությամբ, ոմն մարդիկ աղբն այրել են աղբամաններում, ջարդել, գլորել և այն էլ` Սուրբ տան, Ներսես Շնորհալի եկեղեցու հարևանությամբ։

Դժվար թե ոչ մեկը նկատած չլինի...Հորդորում եմ քաղաքը սիրող բոլոր բնակիչներին, որ տեսնելուց բռնեն հանցագործ ձեռքը, ոչ թե անտարբեր անցնեն։ Ի դեպ, նման արարք տեսնելով, ոչ մի զբոսաշրջիկ ցանկություն չի ունենա ոտք դնել մեր քաղաք`վնասելով մեր տնտեսության զարգացմանը։

Մի բան միայն ակնհայտ է, որ չարագործը կհայտնաբերվի և արագ կպատժվի»։