Լրահոս
Տարածաշրջան
22:05
08.10.22
150

Բաքվում պահանջում են Պուտինից՝ «Իլհամին վերցնել ու հեռանալ»

Հայաստանում ՀԱՊԿ-ից դուրս գալու հաճախակիացած կոչերի ֆոնին՝ Բաքվում պահանջում են, որ ռուս խաղաղապահները անհապաղ հեռանան Արցախից: Ադրբեջանում ռուսական դեսպանատան մոտ կայացած ցույցին պաստառների վրա գրված է եղել. «Օկուպացիոն ռուսական բանակ, հեռացի՛ր Ղարաբաղից»: Հակառուսական ցույցերին զուգահեռ հակաալիևյան տրամադրություններ են նկատվում Բաքվի փողոցներում: Ինքնահրկիզման փորձ է արել 2014թ-ին Քարվաճառում 17 տարեկան հայ տղային սպանած և 44-օրյա պատերազմից հետո հայրենիք վերադարձած Շահբազ Գուլիևը: