Լրահոս
Իրավական
12:20
27.01.25
356

Բաքվում մեկնարկել է Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու մեղադրանքներով դատավարության հերթական նիստը

Img default alt hy

Մեկնարկել է Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով կեղծ դատավարությունը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

Նշվում է, որ Բաքվի զինվորական դատարանում դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ շարունակվում է դատարանի նախապատրաստական ​​լսումները։

Հայտնում են, որ հունվարի 17-ին մեկնարկած նախապատրաստական ​​հանդիպմանը պարզվել են Ռուբեն Վարդանյանի անձնական տվյալները, թե իբր Վարդանյանին տրամադրվել է պաշտպան և թարգմանիչ։

Նշվում է նաև, որ դատարանը որոշել է բավարարել միջնորդությունը՝ հաշվի առնելով Վարդանյանի խնդրանքը և լրացուցիչ 10 օր ժամանակ է տրվել գործի նյութերին ծանոթանալու համար։