Լրահոս
Իրավական
22:07
27.01.25
562

Բաքվի «դատարանը» մերժել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների՝ տնային կալանքի միջնորդությունը

Img default alt hy

Բաքվի «դատարանը» մերժել է Արցախի պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարների՝ տնային կալանքի մասին պաշտպանների միջնորդությունը։

Նշենք, որ, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, բացի Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանից, մյուս գերեվարվածները նախորդ նիստին ներկայացրել էին «պատիժը տնային կալանքի տարբերակով» կրելու միջնորդություն։

Ընդհանուր առմամբ, դատարանի առաջ կանգնելու է 16 հայ` Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի ԶՈՒ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը,ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, քաղաքացիական անձինք՝ Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը:

Ադրբեջանի գլխավոր դատախազի որոշմամբ՝ 1987-ի հոկտեմբերից մինչև 2024-ի ապրիլի 22-ն ընկած ժամանակահատվածում կատարված «հանցագործությունների» առնչությամբ գլխավոր դատախազության և երկրի այլ քննչական մարմինների կողմից քննված 1,389 քրեական գործերը միավորվել են մեկ վարույթում։